Օլիմպավանում կայացավ բռնցքամարտի 10-րդ համաժողովը: Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների մարզիչները, մարզերի պատասխանատուները տարեկան հաշվետվություն ներկայացրին համաժողովին:
Ներկաները քննարկեցին բռնցքամարտում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, 2018 թ. ծրագրերը: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն իր գոհունակությունը հայտնեց ազգային թիմի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին՝ հավաքականի արդյունքների համար.
«Այս տարի պրոֆեսիոնալ ռինգում հաստատվեցին մեր երեք բռնցքամարտիկները: Ընդհանուր առմամբ նրանք անցկացրին 14 մենամարտ, բոլորը հաղթանակով, որից 12-ը ավարտեցին ժամանակից շուտ: Նրանք կշարունակեն մրցել նաեւ սիրողական բռնցքամարտում: Հավաքականի աշխատանքը գնահատում եմ լավ՝ վերջին տարիներին մենք նման արդյունք չենք ունեցել: Կարծում եմ՝ Հովհաննես Բաչկովը դեռ իր խոսքը կասի սիրողական բռնցքամարտում:
Երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում մեդալներ չունեցավ, սակայն թիմից դժգոհ չեմ, ինչպես նաեւ բավարար եմ գնահատում ավագ պատանիների ու կրտսեր պատանիների թիմերի աշխատանքը»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:
Արթուր Գեւորգյանը նշեց, որ 2018 թվականն ազգային հավաքականի համար մեծամասամբ պատրաստական աշխատանքների տարի կլինի: Նրանք կմասնակցեն ընկերական մրցաշարերի, լավագույն մարզավիճակ ձեռք կբերեն, որ 2019 թ. կարողանան պայքարել օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Իսկ հաջորդ տարվա կարեւորագույն մրցումը կլինի Մ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ տարվա վերջին բոլոր մարզիչները պետք է հանձնեն գործնական քննություն: Մարզչական աշխատանքը կկարողանան շարունակել այն մասնագետները, որոնք հաջող կհանձնեն քննությունը եւ ֆեդերացիայի կողմից համապատասխան որակավորում կստանան.
«Մենք շատ ենք հեռացել հայկական դասական բռնցքամարտից: Ունենում ենք Հայաստանի չեմպիոն, որը գալիս է հավաքական եւ չի տիրապետում տարրական հնարքների: Կարծում եմ՝ մարզիչների քննությունը մեզ կօգնի այս հարցը կարգավորել»:
Ֆեդերացիայի նախագահը նաեւ մարզչական նոր նշանակումներ կատարեց: Ազգային հավաքականը կշարունակի գլխավորել Դավիթ Թորոսյանը, իսկ նրան կօգնի Վահան Ադիլխանյանը: Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ նշանակվեց Կարեն Աղամալյանը, ում օգնականը կլինի Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանը: Ավագ պատանիների թիմն այսուհետ կմարզեն Արտյոմ Սիմոնյանը եւ Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր պատանիների թիմը կշարունակի աշխատել Աշոտ Ավետիսյանի ղեկավարությամբ: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Խաչիկ Խաչատրյանը.
«Այժմ հավաքականներում աշխատելու հնարավորություն տալիս ենք նաեւ երիտասարդներին: Նրանք շատ լավ բռնցքամարտիկներ են եղել, կարծում եմ հաջող կլինի նաեւ մարզչական գործունեությունը»,- ասաց Արթուր Գեւորգյանը:
ՀԲՖ նախագահը տեղեկացրեց, որ հավաքականների մարզիչները չեն կարող ունենալ անձնական նոր սաներ՝ այսպիսով հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվությունից: Սակայն, մարզիչները չեն թողնի այն բռնցքամարտիկներին, որոնց հետ աշխատում են տարիներ շարունակ:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34