Այն, որ Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համաձայնագիրը, նշանակում է, որ կողմերի համար որևէ խորթ սկզբունք չկա: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ, քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵՄ անդամ որոշ պետություններ չստորագրեն Հայաստանի հետ համագործակցության փաստաթուղթը, ինչպես օրինակ՝ Հունգարիան, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ:
«Այս փաստաթուղթը անկապ սկզբունքներից բաղկացած փաստաթուղթ չէ: Եթե փորձենք պարզ բացատրել, թե ինչի մասին է այս փաստաթուղթը, ապա կարող եմ ասել, որ, այսպիսով` Հայաստանն ստանձնում է պարտավորություն իրականացնել մեր Սահմանադրության մեջ ամրագրված կետերը, միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, իսկ Եվրամիությունը պարտավորվում է ցույց տալ այն արդյունավետ ճանապարհը, թե ինչպես իրականացնել դրանք, որոշ դեպքում աջակցելու է խորհուրդներով կամ ֆինանսական միջոցներով»,- ասաց Իգիթյանը:
Նրա խոսքով՝ փաստաթղթի այն մասը, որը համապատասխան է ՀՀ շահերին, կարող ենք սկսել հիմա: «Փաստաթղթում ասվում է, որ պետք է կոռուպցիայի դեմ պայքարենք, սա չի նշանակում, որ մենք պետք է սպասենք, որ նոյեմբերին փաստաթուղթը ստորագրի, հետո վավերացվի, հետո նոր պայքարենք կոռուպցիայի դեմ: Մենք գիտենք մյուս պետությունների օրինակով, թե ինչպես վերացնել կոռուպցիան: Ներդրումներից բոլորն են խոսում, սկսած վարչապետից, բայց դրա համար հարկավոր է հիմնական երեք սկզբունքը լուծել, որոնք նշված են համաձայնագրում, խոսքը՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, օրենսդրական համապատասխան ակտերը, մտավոր սեփականության խիստ կիրառումը»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:
Նա չբացառեց, որ ԵՄ անդամ պետություններից կարող են խոչընդոտներ լինել և պարտադիր չէ, որ դա լինի Հունգարիայի կողմից: «Ուկրաինան չէր սպասի, որ իր համար մեծ խնդիր կդառնա Հոլանդիան, բայց Հոլանդիան դեմ էր: Այնպես որ, կարող են լինել այլ խնդիրներ, այլ պետություններ: Չեմ բացառում, որ ինչ-ինչ պատճառներով այս կամ այն երկիրը կօգտագործի այս համաձայնագրի վավերացման ձգձգումը քաղաքական նպատակներով»,- նշեց Իգիթյանը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02