Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված համաձայնագիրը, որը նախատեսված է ստորագրել նոյեմբերի 24–ին, կողմերի միջև գործող Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի «ափդեյթ» եղած, թարմացված տարբերակն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Ինչու չեմ ասում, որ այս համաձայնագիրը «ափգռեյթ» եղած է, որովհետև մենք Եվրամիության հետ համագործակցելու մեկ աստիճան բարձր մակարդակում չենք, ինչը կարող էինք անել Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածով, որը չկա այս համաձայնագրում»,- ասաց Ա. Ղազինյանը:
Նա նշեց, որ գործող փաստաթուղթը հին էր և կարիք կար այն ժամանակի շնչով թարմացնելու:
«Այս համաձայնագիրը մի կողմից ամեն ինչ տալիս է Հայաստանին, բայց մյուս կողմից ոչինչ չի տալիս: Ինչու, որովհետև պրակտիկան ցույց է տվել, որ ԵՄ և երրորդ պետությունների միջև ստորագրված նման համաձայնագրերը, որոնք պայմանականության սկզբունքի վրա են, ստիպում են տեղական իշխանություններին գնալ բարեփոխումների, բայց տվյալ պարագայում ես չեմ տեսնում պայմանականության սկզբունք, քանի որ իրավաբանորեն չենք կարող խորացնել այն՝ լինելով ԵԱՏՄ անդամ»,- ասաց Արթուր Ղազինյանը:
Նա նշեց, որ նման համաձայնագրերի նպատակը պետք է լինի նաև քաղաքացու կյանքը բարելավելը, իսկ դա նշանակում է, որ պետք է բարձրանա ծառայությունների որակը, նվազեն ապրանքերի գները, եվրոպական կապիտալը մուտք գործի Հայաստան, իսկ դրա համար հատուկ համաձայնագիր ստորագրելու կարիք չկար, որովհետև Հայաստանի Սահմանադրությամբ այս ամենի համար անհրաժեշտ հիմքերը կան:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02