Վնասակար եմ համարում Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից առաջ հայտարարել, որ 2013թ. մենք չենք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որովհետև Եվրամիությունը թույլ չտվեց դրա քաղաքական մասը ստորագրել:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ, քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանը կարող էր 2013թ.ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, բայց Եվրամիությունը հրաժարվեց՝ չգտնվելով ճկուն:
«Ես եղել եմ այս բանակցությունների մաս, 3,5 տարի բանակցել ենք ու երբեք Գարեգին Մելքումյանը, ով Հայաստանի ներկայացուիչն էր այդ բանակցություններում, երբեք չի հայտարարել, որ եկեք ստորագրենք քաղաքական մասը, իսկ տնտեսական մասը չստորագրենք: Նման բան չի եղել, հակառակը, մեր հիմնական բանակցությունները եղել են Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածի վերաբերյալ: Մենք այդ ժամանակ չգիտեինք, որ խոսքը գնում է ԵԱՏՄ մասին, որովհետև Մաքսային միություն էր այն ժամանակ»,- ասաց Իգիթյանը:
Արմեն Աշոտյանը հակադարձեց՝ նշելով, որ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը միայն տնտեսական մասի պատասխանատուն է եղել ու չէր կարող նման հայտարարություն անել, դա արվել է Արտաքին գործերին նախարարության միջոցով:
Հովհաննես Իգիթյանը կոչ արեց 2013թ. համար արդարացման որևէ միջոց ձեռք չառնել, որովհետև դա կխանգարի նոր համաձայնագրի վավերացման գործընթացին, որը բավական լավն է:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02