Ֆրանսահայ երգահան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքը Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից փրկվելուց հետո խոստացել էր օգնել բոլոր նրանց, որոնք կտուժեին ճնշումներից: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրանք Փարիզում փրկել են տասնյակ հրեաների, ինչպես նաև տասնյակ հայերի, ռուսների և լեհերի:
Իսրայելում պարգևատրվելով Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով, Ազնավուրը հայտարարեց. «Եթե աշխարհը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը կարող էր չլիներ»:
Ոչ, նա հրեա չէ: Հրեաների պատմության մեջ հայտնվել է միայն այն պատճառով, որ Փարիզում նացիստական օկուպացիայի տարիներին Ազնավուրի ընտանիքը, իրենց բնակարանում թաքցրել և փրկել են ֆաշիստների կողմից հետապնդվող հրեաների և ոչ միայն:
Ազնավուրները Ֆրանսիա են տեղափոխվել 1922 թվականին՝ երկար և դրամատիտական փախուստից հետո, երբ Թալեաթ փաշան և իր ընկերները 1915 թ-ին Թուրքիայում ղեկավարում էին հայերի կոտորածը: Ինչպես գրում է jewish.ru կայքը, իրադարձությունները, որոնք կոչվում են Հայոց ցեղասպանություն, դեռևս միանշան գնահատական չեն ստացել տարբեր երկրների քաղաքական գործիչների և քաղաքացիների կողմից: Բայց հենց այս ողբերգական իրադարձությունն էր պատճառը, որը Ազնավուրի ընտանիքը ապաստան տվեց նացիստների կողմից հետապնդվող հրեաներին և հայերին, լեհերին և ռուսներին:
Պատերազմի տարիներին Ազնավուրյանները Փարիզում աջակցում էին հայտնի պարտիզան, հետմահու Ֆրանսիայի Ազգային հերոս հռչակված Միսաք Մանուշյանին ու նրա խմբին և ապաստան էին տրամադրում թե՛ հայերին և թե՛ հրեաներին՝ վտանգելով սեփական կյանքը:
Ըստ jewish.ru կայքի, հնարավոր է, որ Ազնավուրի հիշողությունները մնային հուշերի էջերում, եթե չլիներ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալը, որով այս տարվա հոկտեմբերին պարգևատրվեցին մեծ շանսոնյեն և նրա քույր Աիդան Իսրայելում:
«Այս հեղինակավոր մրցանակը հանդիսանում է Ազնավուր ընտանիքի ջանքերի ճանաչման խորհրդանիշ: Ազնավուր ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաև Շառլն ու Աիդան, այդ դժվարին շրջանում իրենց բնակարանում թաքցրել և փրկել են ֆաշիստների կողմից հետապնդվող մարդկանց»,- նշվում է «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի հաղորդագրությունում:
Ստանալով մրցանակը՝ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, որն անձամբ է պարգև հանձնել նրան:
Աշխարհահռչակ շանսոնյեն նաև հետաքրքրվել է. «Ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից»:
Ի պատասխան՝ Ռեուվեն Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է, և չնայած նրան, որ ինքը ճանաչում է հայ ժողովրդի ողբերգությունը, ապա որպես Իսրայելի նախագահ, պարտավոր է հարգել Իսրայելի կառավարության որոշումները:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42