Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիներին հնարավոր է թույլ տրվի Ռուսաստանում վարորդ աշխատել ազգային վարորդական վկայականներով: Ռուսաստանի ՆԳՆ-ն համապատասխան օրենքի նախագիծ է մշակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախագծի տեքստը տեղադրված է նորմատիվային իրավական ակտերի նախագծերի ինտերնետային պորտալում: Բացատրական գրությունից հետևում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» դաշնային օրենքում նախատեսվող փոփոխությունները թույլ կտան ԵԱՏՄ քաղաքացիներին տրանսպորտային միջոցներ վարել օտարերկրյա վարորդական վկայականների հիման վրա «տրանսպորտային միջոցների կառավարման հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս»:
Բացի այդ, նախատեսվում է լուծել անժամկետ տրամադրված օտարերկրյա վարորդական վկայականների հետ կապված իրավական խնդիրը: Նշվում է, որ նման վկայականների սեփականատերերը կարող են խուսափել բժշկական զննությունից ժամկետը լրանալուց հետո վկայականը փոխելու դեպքում:
«Այդ առնչությամբ, օրենքի նախագծով նախատեսվում են այդ խնդրի առավել օպտիմալ լուծում հանդիսացող փոփոխություններ, որոնց համաձայն Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող անձի օտարերկրյա ազգային վարորդական վկայականը անվավեր է ճանաչվում Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտական կացության իրավունքը հաստատող փաստաթուղթը ստանալու օրվանից վեց ամիս անց, կամ Ռուսաստանի Դաշնության տարածք մուտքի օրվանից վեց ամիս անց»,- ասված է փաստաթղթում:
17:05
16:46
16:35
16:09
15:56
15:44
15:23
15:06
14:46
14:25
14:06
13:33
13:19
13:02
12:49
12:33
12:14
11:56
11:45
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55