Հայաստանի համար վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պետք սկսել և համբերել առնվազն երկու տարի: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ երկու տարուց շուտ երկխոսությունը չի կարող ավարտվել:
«Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար կան որոշակի պայմաններ, որոնք պետք է բավարարվեն նաև Հայաստանի կողմից: Բայց խնդիրը քաղաքական կամքի մեջ է, ոչ թե Հայաստանի, այլ՝ ԵՄ գործընկերների: Ես նրանց չեմ մեղադրում, տեսեք, թե ինչ է կատարվել Ուկրաինայի ու Վրաստանի հետ: Հազարավոր քաղաքացիներ խախտել են այդ համաձայնագիրը:
Այնինչ, Վրաստանին ու Ուկրաինային ազատ վիզային ռեժիմ տալու որոշումը քաղաքական էր, դա դարձել է միգրացիայի առիթ, իսկ ԵՄ երկրներում միգրացիայի հարցը նախընտրական շատ լուրջ թեմա է: Ես ԵՄ երկրներից շատ լուրջ քաղաքական կամք եմ ակնկալում, որ նախընտրական էտապում կարողանան Հայաստանին տալ երկխոսության ձևաչափը: Եվ խնդիրը մենք չենք, ԵՄ քաղաքական օրակարգի գերակայություններն են ու այն վատ փորձը, որը կա Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների հետ կապված, ովքեր գնում են ու մնում ավելի շատ, քան կարող էին մնալ ԵՄ տարածքում»,- ասաց Աշոտյանը:
Հարցին՝ ե՞րբ կսկսվի երկխոսության մեկնարկը, Աշոտյանը պատասխանեց, որ Հայաստանի համար հարցը օրակարգային է: «Բոլոր հարթակներում մեզ համար Արցախից ու ԵՄ-ՀՀ համաձայնագրի ստորագրումից հետո, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը երրորդ կարևոր հարցն է»,- նշեց նա:
Ճշտող հարցին, թե, այսինքն` հստակ ժամկետներ չկան, երբ կսկսվի վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Քաղական որոշման խնդիր է: Հայաստանի իշխանություններն ուզում են սկսել, ամեն կերպ պնդում են, որ վիզաների ազատականացման երկխոսությունը օր առաջ մեկնարկի, բայց եվրոպական երկրներն են, որ դեռևս քաղաքական որոշում չեն կայացրել»:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02