Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի վիրաբույժ փորձագետ-բժիշկին մեղադրանք է առաջադրվել: Նա, պարտավոր լինելով զինակոչիկին ուղարկել լրացուցիչ հետազոտման, հիմնվելով իր փորձի վրա գրել է` զորակոչիկը պիտանի է ծառայության:
Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին:
Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում որպես վիրաբույժ փորձագետ-բժիշկ Հայկ Խեչոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զորակոչիկ Ա. Փայտյանի մոտ պարտադիր հետազոտության ընթացքում սոնոգրաֆիկ քննությամբ հայտնաբերված «ձախ երիկամի հիպոպլազիա 8.6x4.2սմ չափսեր» ախտորոշման պայմաններում պարտավոր էր Ա․Փայտյանին ուղարկել հետազոտման քաղաքացիական բժշկական հաստատություններ։
Հիմնվելով սեփական փորձի ու իր կողմից կատարված ոչ լիարժեք զննության տվյալների վրա` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չի կատարել, ինչի արդյունքում եզրակացրել է, որ Ա․Փայտյանը պիտանի է զինվորական ծառայությանը և ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում վերջինս զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության: Փայտյանը 14 ամիս ծառայել է ՀՀ զինված ուժերում, ներգրավվել է ռազմաիրավական հարաբերությունների մեջ: Այդ կերպ խաթարվել է պետության՝ զորակոչը կազմակերպելու և անցկացնելու բնականոն ընթացքը, հեղինակազրկվել են բժշկական և զինվորական իրավասու մարմինները։
Հայկ Խեչոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական անփութություն, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Բժշկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02