Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները վերջինիս գլխավորությամբ պատրաստվում են հատուկ քայլարշավի՝ պահանջելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտը, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ չնայած տեղումներին Սաակաշվիլիի հարյուր հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Կիևի Միխայլովյան հրապարակում, նրանց կողքին է նաև Սաակաշվիլին: Ակտիվիստներից ոմանք այստեղ են եկել Ուկրաինայի պետական դրոշներով:
Սաակաշվիլիի՝ Լեհաստանից ուկրաինական սահմանը հատելով երկիր մուտք գործելուց հետո նրա շարժմանը միացել էին Ուկրաինայի մի շարք այլ ընդդիմադիր կուսակցություններ, սակայն ժամանակի հետ նրանք բոլորն էլ հայտարարեցին ետ քաշվելու մասին: Այժմ բողոքի ակցիաները շարունակում է աջակցել միայն Սաակաշվիլիի հիմնած կուսակցությունը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս:
Սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապաստան էր խնդրել Ուկրաինայից սեպտեմբերի 11-ին:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44