Հունիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը:
Արդեն մի քանի օր է անցել և այս ընթացքում բավականին շատ և հակասական կարծիքներ են հնչել այս կապակցությամբ: Սակայն գերակշռողն այն կարծիքն էր, թե այս օրենսգիրքը շատ վատ է գրված, շատ բացեր ու թերություններ ունի և դրանում առաջարկվող մոտեցումներն էլ ավելի շատ կբարդացնեն մեր երկրի վիճակը, քան թե որևէ օգուտ կտան:
Բնականաբար հասկանալով այս ամենը թե´ հանրությունը, թե´ վերլուծաբանները և թե առհասարակ բոլոր դեմ արտահայտվողներն սկսեցին մեղավորներ փնտրել, թե վերջապես ո՞վ էր մեղավոր, որ այսպես եղավ:
Այս առումով կարծում եմ, որ մեղավորության հարցադրումն ինչ որ չափով բնական է, բայց չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր մեղավորության սլաքն ուղղում են դեպի կառավարություն:
Հայաստանում իշխանության թևերը և դրանց վերապահված գործառույթները, գոնե դե յուրե, հստակորեն սահմանված են և ըստ էության պարզ են բոլորի համար:
Այս պարագայում շատ պարզ է ամեն ինչ: Հայաստանում օրենսդիր իշխանության բարձրագույն և հիմնական մարմինը դա Ազգային ժողովն է, իսկ կառավարությանը վերապահված են գործադիր իշխանության գործառույթները և վերջինս օրենքներ և օրենսգրքեր ընդունել-չնդունելու առումով ունի այնքան լիազորություններ, որ ընդամենը կարող է մշակել այն և առաջարկությամբ հանդես գալ` նունն է թե ներկայացնել ԱԺ-ը, այն քննարկելու ընդունելու կամ չընդունելու, առաջարկություններ, դիտողություններ ներկայացնելու համար: Այսքանով ավարտվում է կառավարության կողմից օրենսդիր գործունեությանը միջամտելու հնարավորությունները: Հայաստանում յուրաքանչյուր օրենքի ընդունման համար միակ պատասխանատուն դա Ազգային ժողովն է` երկրի օրենսդիր մարմինը և այս դեպքում ևս պատասխանատվության և մեղավորության ամբողջ չափաբաժինը հենց ԱԺ-ինն է և կառավարությունն այստեղ բացարձակապես կապ չունի:
Պարզապես զարմանալ կարելի է մեր պատգամավորներից շատերի վրա, որովհետև նրանց ճնշող մեծամասնությունը հենց բիզնեսմեններ են և այնքան հեռու են օրենսդիր գործունեությունից, որ անգամ իրենց իսկ բիզնեսին «խփող» օրենքներին ու օրենսգրքերին, «Կողմ» են քվեարկում:
Ահա´ հենց այստեղ է մեր երկրի ամենամեծ խնդիրը, որը չի թողնում, որ Հայաստանը զարգանա:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44