Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, նոյեմբերի 13-15-ը կլինի Ստոկհոլմում (Շվեդիայի Թագավորություն) և նոյեմբերի 15-17-ը՝ Հելսինկիում (Ֆինլանդիայի Հանրապետություն)` Շվեդիայի Թագավորության և Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից հայտնում են, որ Շվեդիա կատարելիք այցի շրջանակում նոյեմբերի 14-ին նախատեսված է ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումը Շվեդիայի ԵՄ և առևտրի հարցերով պետքարտուղար Օսքար Սթենսթրոմի հետ:
Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես բանախոս, Յարլ Հյալմարսոնի հիմնադրամում կմասնակցի «Հայաստանի արտաքին քաղաքականություն. մարտահրավերներ և հորիզոններ» թեմայով սեմինարին:
Շվեդիայի Թագավորություն կատարելիք այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում կունենա նաև Շվեդիայի Թագավորության խորհրդարանի խոսնակի երկրորդ տեղակալ պարոն Բյերն Սոդերի, ավելի ուշ նաև ԵՄ հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հանդիպումը Յարլ Հյալմարսոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամների հետ: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արմեն Աշոտյանը և Էդմոն Մարուքյանը այցի շրջանակում հանդիպումներ կունենան նաև ԵԺԿ-ի և ԱԼԴԵ-ի անդամ հանդիսացող Շվեդիայի կենտրոնամետ կուսակցությունների միջազգային քարտուղարների հետ:
Նոյեմբերի 16-ին Շվեդիայի Թագավորությունից ՀՀ ԱԺ պատվիրակությունը կժամանի Ֆինլանդիայի Հանրապետություն, որտեղ հանդիպում կունենա Ֆինլանդիայի արտաքին գործերի պետքարտուղար Պիտեր Ստենլունդի հետ: Նույն օրը նախատեսվում է նաև ՀՀ խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Ֆինլանդիայի Հանրապետություն կատարելիք այցի շրջանակում Արմեն Աշոտյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպումներ կունենան ԵԺԿ անդամ հանդիսացող «Ազգային կոալիցիա կուսակցություն» և ԱԼԴԵ-ի անդամ հանդիսացող «Կենտրոնական կուսակցություն» խորհրդարանական խմբերի ղեկավարների հետ:
Նոյեմբերի 17-ին Արմեն Աշոտյանը և Էդմոն Մարուքյանը՝ որպես բանախոսներ, Հելսինկիի համալսարանի Ալեքսանտերի քաղաքագիտական ինստիտուտում կմասնակցեն «Հայաստան և Հարավային Կովկաս. կամուրջ թե սահման» թեմայով սեմինարին:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01