Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները նորաբաց գերազանցության կենտրոնում էներգետիկ ոլորտում գործունեության պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություն կունենան: Նոյեմբերի 13-ին համալսարանում տեղի ունեցավ «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող «Կասկադ» հոլդինգի կողմից ստեղծված նորարարական կենտրոնի բացումը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ընդգծեց, որ համալսարանում «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ գերազանցության երկրորդ կենտրոնն է բացվում:
«Մի քանի ամիս առաջ մենք աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և մեր համալսարանի համատեղ ջանքերով բացեցինք առաջին գերազանցության կենտրոնը: Այսօր մենք բացում ենք երկրորդ նման կենտրոնը: Այս կենտրոններում համալսարանի ուսանողների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները զարգացնելու հմտությունները և ծանոթանալու էներգետիկայի և ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին»,- ընդգծեց Մարուխյանը:
Նա նշեց, որ նորաբաց կենտրոնը կապահովի գիտության և տեխնոլոգիաների մեծ առաջխաղացում, կնպաստի Հայաստանում գիտատեխնիկական գրագետ հիմքի ստեղծմանը:
«Կենտրոնում տեղադրված են այն սարքավորումները, որոնցով մի քանի ամիս անց կհամալրվեն Հայաստանի էլեկտրական ցանցերը: Այսինքն՝ ապագա մասնագետը իր ուսանողական տարիներին այդ սարքավորումների վրա կանցնի իր ուսուցումը: Երկու կենտրոններն էլ հագեցած են նաև համակարգչային տեխնիկայով: Ես կարծում եմ, որ այն մոդուլները և ծրագրերը, որոնք մշակվել են համագործակցող կողմերի միասնական գործունեության արդյունքում, կնպաստեն միայն մեր համալսարանում ուսման որակի բարձրացմանը»,- եզրափակեց ՀԱՊՀ ռեկտորը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ շատ կարևոր է Հայաստանում կրթություն-գիտություն-բիզնես եռանկյունու հստակ աշխատանքի համար հիմքերի ձևավորումը:
«Սա դեռևս սկիզբն է: Մենք ունենք այլ ծրագրեր: Եվրոպական միության աջակցությամբ կփորձենք նմանատիպ ինժեներա-տեխնիկական ուղղվածությամբ նմանատիպ կենտրոն ստեղծել «Թումո» -ի հետ համագործակցությամբ: «Հորիզոն 20-20» ծրագրի շրջանակում կփորձենք ձևավորել մեկ ուրիշ ցանցային համալսարանների ձևաչափ, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Ֆիզիկայի ինստիտուտը: Սա ուսանողին հնարավորություն կտա ազատ պտտվել այս դաշտում: Այսինքն՝ ուսանողը, բացի իր կրթությունից, պետք է ձեռք բերի գիտության ոլորտում աշխատելու որոշակի հմտություններ»,- նշեց նախարարը:
Նա շեշտեց, որ սա իսկապես լավ փորձ է, երբ բիզնեսը մտնում է համալսարան, ստեղծում է իր պայմանները և ձևավորում պատվերը: Սրանով ուսանողները կհասկանան, որ ավարտելուց հետո կունենան աշխատանք համապատասխան ոլորտում»,- եզրափակեց նախարարը:
«Կասկադ» հոլդինգի ղեկավար Սերգեյ Պողոսովն ընդգծեց, որ ավտոմատացման ժամանակակից համակարգերի զարգացումը չափազանց հեռանկարային ուղղություն է էներգետիկ ոլորտի համար։
«Բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնի շնորհիվ կկարողանանք ոչ միայն ապագա մասնագետների պատրաստել, այլ նաև նոր հնարավորություններ ստեղծել արդեն կայացած աշխատակիցների համար»,- ասաց Պողոսովը:
Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունից հետո 2016-2017թթ. արդյունքներով «Տաշիր» ընկերության կողմից կրթաթոշակներ տրամադրվեցին գերազանցությամբ սովորող 55 ուսանողի, ովքեր տարեկան 6 հազար դոլարին համարժեք դրամի չափով պարգև են ստանալու:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01