Եվրոպական միության խորհուրդը նոյեմբերի 13-ին կայացած նիստում էստոնացի դիվանագետ Թոիվո Կլաարին նշանակել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ: Այս մասին տեղեկացրին ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունի:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հիմնական խնդիրն է օժանդակել տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես Վրաստանում ճգնաժամի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խրախուսել տարածաշրջանային համագործակցությունը: Հատուկ ներկայացուցիչը նաև ԵՄ անունից համանախագահում ու մասնակցում է Վրաստանում 2008թ-ի հակամարտության հետևանքների վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումներին:
Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Թոիվո Կլաարը Արտաքին գործերի եվրոպական ծառայության Կենտրոնական Ասիայի բաժնի պետն էր, իսկ դրանից առաջ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային ծառայության ղեկավարը: Նա Արտաքին գործերի եվրոպական ծառայությունում և էստոնական դիվանագիտական կորպուսում երկարամյա աշխատանքային փորձով ավագ դիվանագետ է: Այս պաշտոնում Կլաարը փոխարինում է գերմանացի Հերբերտ Զալբերին, ով պաշտոնը զբաղեցրել էր 2014թ. հուլիսի 8-ից:
ԵՄ հատուկ ներկայացուցիչները կոչված են առաջ մղելու ԵՄ քաղաքականություններն ու շահերը որոշակի տարածաշրջաններում ու երկրներում, ինչպես նաև ԵՄ շահերի համար առանձնակի հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Նրանք ակտիվ դեր են խաղում խաղաղության, կայունության ու օրենքի գերակայության հաստատման հարցերում: Առաջին ԵՄ հատուկ ներկայացուցիչները նշանակվել են 1996թ-ին: Ներկայումս ԵՄ-ն ունի ութ հատուկ ներկայացուցիչներ, ովքեր աջակցում են Արտաքին գործերի և պաշտպանական քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի գործունեությանը:
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27