Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում օգոստոսի 12-ին հայտնաբերված նորածինը դեռեւս ընկեցիկի կարգավիճակ ունի: Երեւանի «Մանկան տանը» գտնվող փոքրիկի մայրը մինչ այսօր չի ներկայացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանն ասաց, որ դիմել է համապատասխան մարմիններին` հիվանդանոց, որտեղ գտնվել է երեխան, եւ ոստիկանություն՝ պարզելու արդյոք երեխայով որեւէ մեկը հետաքրքրվել է, թե ոչ: «Մինչեւ չլինեն համապատասխան փաստաթղթեր, մենք հիմքեր չունենք երեխային որդեգրման ենթակա դարձնելու»,-ասաց նա:
Մանկատան տնօրենն ասաց, որ երեխան նորմալ վիճակում է, սակայն դեռ հիվանդանոցում բժիշկները պարզել են, որ ունի սրտի արատ, մակերիկամների կիստաներ: «Երեխայով հետաքրքրվողները շատ են»,-ասաց նա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանի խոսքով` երեխայի հայտնաբերվելու օրից երեք ամիսը պետք է լրանա, եւ եթե այդ ընթացքում նրա մայրը չհայտնվի, երեխան կհամարվի որդեգրման ենթակա: «Նա դեռեւս որդեգրման կարգավիճակ չունի»,-ասաց նախարարի մամուլի խոսնակը:
Անուշ Դանիելյանի խոսքով` Հայաստանի ընդհանուր եւ մասնագիտացված 6 մանկատներում 648 երեխա է խնամվում: 2017 թվականին մանկատներ ուղեգրվել է 95 երեխա, որոնցից 45-ը՝ առողջական խնդիրներ ունեցող:
Փոքրիկ Մարիամիկին օգոստոսի 12-ին մայրը լքել էր Պռոշյան գյուղի դաշտում` ծառի տակ: Նրան տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01