Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 17-ին, վավերացրեց Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը։
Համաձայնագրին կողմ քվեարկեց 70 պատգամավոր, դեմ՝ 32-ը։
Մինչեւ քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորները հորդորեցին իրենց գործընկերներին դեմ քվեարկել այս վարկային համաձայնագրին։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու։
«Երեկ զեկուցողն էլ չկարողացավ շատ հարցերի պատասխանել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր հերթին հորդորեց նախօրեին քննարկումներին չմասնակցած պատգամավորներին կողմ չքվեարկել։
«Հիմնական քննարկման ժամանակ երեկ մարդ էլ չկար, իսկ այսօր բոլորն ակտիվ խոսում են»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը։
Նախօրեին քննարկումներին «իր սենյակից ռադիոյով» հետեւած Ստեփան Մարգարյանը նշեց, որ այս վարկային համաձայնագիրն անընդունելի է եւ պետք է անպայման դեմ քվեարկել։
«Գայիք, դահլիճում քննարկեիք, ինչո՞ւ եք նիստի ժամանակ ձեր սենյակում ռադիոյով հետեւել, իսկ այսօր բովանդակային ելույթ ունենում»,- բարկացավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Այնուամենայնիվ, համաձայնագիրը վավերացվեց։
Նշենք, որ «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016թ. մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրով 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ է տրամադրվելու: Վարկի մարումը սկսվելու է 2030թ. նոյեմբերի 15-ից եւ ավարտվելու 2040թ. նոյեմբերի 15-ը: Վարկի մի մասը տրամադրվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանին՝ նպատակ ունենալով աջակցել էլեկտրաէներգիայի համարժեք եւ հուսալի մատակարարման պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու համար:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55