«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ նոյեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցավ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» մոլի հանդիսավոր բացումը: Փափազյան եւ Քոչար փողոցների հատման մասում 22 հազար քմ մակերեսով եռհարկանի մոլի բացմանը ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը եւ էլիտայի այլ ներկայացուցիչներ: Մոլը «Տաշիր» ընկերությունների խմբում է ներառված:
«Ռիո» մոլում առկա է հագուստի, տարատեսակ բիժուտերիայի տաղավարներ, բրենդային խանութներ, բանկի մասնաճյուղեր, կինոբար, մանկական սրահներ, սննդի կետեր:
Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանն «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է, որ առաջին անգամ Հայաստանում առատ մոլերի պատմության մեջ «Ռիոն» իր հաճախորդներին ներկայանալու է կենդանիների աշխարհով: «Շատ նորամուծություններ են լինելու: Մեկի գաղտնիքը բացեմ, որ առեւտրային կենտրոնի մեջ լինելու են 60-ից ավելի բնության մեջ քիչ հանդիպող կենդանիներ: Երեխաները հնարավորություն կունենան մոտիկից տեսնել կենդանական աշխարհի ամենահազվագյուտ կենդանիներին»,- ՀԺ-ի հետ զրույցում մանրամասնեց Նարեկ Կարապետյանը:
Հարցին, թե ռիսկային չէ՞ աղքատության եւ արտագաղթի բարձր ցուցանիշ ունեցող երկրում 40 մլն ամերիկյան դոլար ներդնել, Նարեկ Կարապետյանն ասաց. «Բոլորն ասում են, որ տնտեսության հետ կապված խնդիրներ կան, բայց մենք հավատում ենք, որ ամենինչ լավ է լինելու: Մենք ինչքան Հայաստանի հետ աշխատեցիքն, այդքան հասկացանք, որ Հայաստանը ունի ապագա եւ մասնավորապես Երեւանը հետաքրքիր գոտի է: Պետք է հավատալ եւ ներդրում անել, բայց ոչ հին՝ 2000-ականների ձեւով, այլ նոր ֆորմատներն են պետք, որը կբերի հետաքրքիր լուծումների»,- ասաց Նարեկ Կարապետյանը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23