ԱՄՆ-ն երկրորդ հորիզոնականն է գրավել այն երկրների ցուցակում, որոնք սուպերհամակարգիչների ամենամեծ քանակաությունն ունեն՝ առաջնորդի դիրքը զիջելով Չինաստանին: Այս մասին նշված է ամերիկյան CNET պորտալում հրապարակված զեկույցում:
Ըստ զեկույցի՝ դեռեւս 6 ամիս առաջ ԱՄՆ-ն վստահաբար գլխավորում էր այս ցուցակը՝ իր տարածքում ունենալով 169 սուպերհամակարգիչ թոփ-500 վարկանիշից, որոնց մեջ են մտնում աշխարհում ամենահզոր հաշվիչ համակարգերը: Այդ ժամանակ Չինաստանն ուներ 10 սարքով պակաս: Սակայն վեջին կես տարում Պեկինին հաջողվել է իր հզորություններն ավելացնել եւ հիմա նրա տրամադրության տակ կա 202 սուպերսարք, իսկ ԱՄՆ-ն, հակառակը, պակասեցրել՝ 144:
Դրանից զատ, Չինաստանին է պատկանում 2 ամենահզոր համակարգիչը թոփ-500-ից: Դրանցից մեկը գտնվում է Ուսի քաղաքում Սուպերհամակարգիչների ազգային կենտրոնում. այն կարող է վայրկայնում քվադրիլիոն հաշվիչ գործողություն կատարել: Երկրորդը, որը գրեթե 3 անգամ պակաս հզորություն ունի, գտնվում է Հուանչժոում Սուպերհամակարգիչների ազգային կենտրոնում:
Սուպերհամակարգիչներն օգտագործում են հազարավոր պրոցեսորներ եւ կարող են ամբողջ շենքեր զբաղեցնել: Դրանք կիրառվում են այն խնդիրների համար, որոնց լուծումը թվային մոդելավորում եւ ռեալ ժամանակում մեծ քանակությամբ տվյալների մշակում է պահանջում: Դրանց թվում են եղանակային-կլիմայական պայմանների կանխատեսումը, միջուկային փորձարկումների մոդելավորումը, օդանավերի նախագծումը եւ տիեզերական տարածքի հետազոտումը:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44