ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 2017 թ. նոյեմբերի 14-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:
2017 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 1.2%: Ընդ որում, շարունակվում է վերջին ամիսներին գրանցվող 12-ամսյա բնականոն գնաճի արագացումը, որը հուլիսի 0.7%-ից հոկտեմբերին հասել է 2.4%-ի: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր գնաճը դեռևս ցածր է մնում մրգի և բանջարեղենի սպասվածից քիչ գնաճի տեմպերի հաշվին, որի ազդեցությունը մոտակա ամիսներին կչեզոքանա և գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում:
Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են գնաճային երևույթները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդն ակնկալում է արտաքին պահանջարկի վերականգնմանը զուգահեռ որոշակի գնաճային ազդեցություններ:
Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. անցած ինն ամիսների արդյունքներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է՝ հիմնականում ի հաշիվ ծառայությունների ոլորտի բարձր աճի: Ներքին պահանջարկը շարունակում է վերականգնվել սպասվածից արագ տեմպերով՝ պայմանավորված իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ և արտերկրից դրամական փոխանցումների աճի որոշակի վերականգնմամբ: Ներքին պահանջարկի վերականգնման մասին է վկայում նաև ներմուծման բարձր աճը և բնականոն գնաճի դրսևորված վարքագիծը: Ընդ որում, բնակչության գնաճային սպասումներն աճում են փոքր ինչ ավելի արագ՝ ածանցվելով առանձին պարենային ապրանքների շուկաներում միջազգային գների և առաջարկի գործոնների հաշվին գրանցված գների աճից:
Չնայած ԿԲ Խորհուրդը գնահատում է գնաճային միջավայրի և գնաճային սպասումների որոշակի ընդլայնում, այնուամենայնիվ, դեռևս նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկա խթանող պայմանները: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմաններիաստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար:
Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32