«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի խումբ գիտաշխատողներ եւ դասախոսներ մտահոգված լինելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին սպառնացող ծանր հետեւանքներով, գրել են բաց նամակ ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը։ Նամակը ստորագրել են ավելին քան 120 գիտաշխատողներ եւ դասախոսներ, ընդ որում այդ թիվը, նրանց փոխանցմամբ, աճում է։
Նամակը հասանելի դարձնելու համար հասարակությանը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներին, դասախոսների ու գիտաշխատողների խումբը խնդրել է այն հրապարակել նաեւ «Հայկական Ժամանակ» օրաթերթում եւ մեր կայքում: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.
Մտահոգված լինելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին սպառնացող ծանր հետեւանքներով եւ կիսելով «Հանուն Գիտության Զարգացման» նախաձեռնության մտահոգությունները՝ ստորեւ նշված գիտաշխատողներս եւ դասախոսներս առաջարկում ենք.
Հատկացված տարկետման տեղերի համար Կառավարությունը պետք է սահմանի չափանիշներ, որոնց բավարարելն անհրաժեշտ պայման պետք է լինի տարկետման իրավունք ստանալու համար (օրինակ՝ մագիստրատուրա ընդունվելիս տարկետման իրավունք չի կարող ստանալ այն դիմորդը, ում բակալավրիատի ՄՈԳ-ը ցածր է 18-ից)։
Նմանապես, անհրաժեշտ է սահմանել հստակ չափորոշիչներ, որոնք կկարգավորեն թեկնածուի գիտական աստիճան ունեցողներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը՝ կապված նրանց գիտա-մանկավարժական մասնագիտական գործունեության հետ (օրինակ՝ պաշտպանությունից հետո կամ սահմանված ժամանակահատվածի ընթացքում պետք է տպագրել որոշակի քանակով գիտական հոդվածներ կամ սահմանված ժամանակահատվածում իրականացնել մանկավարժական գործունեություն)։
Հիմնվելով մեր մասնագիտական փորձառությանը, վստահեցնում ենք ձեզ, որ առանց վերոնշյալ փոփոխությունների, կրթության եւ գիտության ոլորտը կկրի անդառնալի կորուստներ։
Վերջում գիտաշխատողներն ու դասախոսները ներկայացրել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին եւ Կառավարությանը ուղղված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններով բաց նամակի թվով 120 ստորագրությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23