Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օգնություն է առաջարկել Իրանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո՝ նշելով, որ երկու երկրների միջև թշնամությունը չի խոչընդոտում մարդասիրական կարեկցանքին, հայտնում է AFP գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ առաջարկը հիմնականում հռետորական է եղել:
Իրանը չի ճանաչում հրեական պետությունը, և իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ առաջարկն անմիջապես մերժվել է:
«Ես տեսա ավերակների տակ թաղված տղամարդկանց, կանանց և երեխաների սարսափելի լուսանկարները: Մի քանի ժամ առաջ ես հրահանգեցի, որ մենք Կարմիր խաչին բժշկական օգնություն առաջարկենք Իրանում և Իրաքում աղետի հետևանքով տուժածների համար: Ես բազմիցս ասել եմ, որ մենք կռիվ չունենք Իրանի ժողովրդի հետ: Մեր խնդիրը միայն բռնապետական ռեժիմն է, որ նրանց պատանդ է պահում և սպառնում է մեզ ոչնչացնել: Բայց մեր մարդասիրությունն ավելի մեծ է, քան նրանց ատելությունը»,- ասել է Նեթանյահուն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 530-ի:
Ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով 21:18-ին Իրանի և Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կիլոմետր հարավ ընկած հատվածում: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իրանի Քերմանշահ շրջանի Սարփոլե Զահաբ քաղաքում:
Նշենք, որ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, Քուվեյթում, Հորդանանում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում և Բահրեյնում:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44