Գրեթե երկու տարի է, ինչ ծառայում եմ ՀՀ զինված ուժերում` Քարվաճառում, մի վայրում, որի մասին մինչև ծառայության մեկնելը կցկտուր տեղեկություններ ունեի: Այսօր, սակայն, երբ արդեն մոտ է զորացրվելու օրը, վերհիշում և հպարտանում եմ այստեղ անցկացրած երբեմն դժվարին, բայց իմ կյանքում այդքան կարևոր օրերով:
Ծառայության ընթացքում և առհասարակ քաղաքացիական կյանքում շատ եմ առիթ ունեցել զրուցել տարբեր զորամասերի զինվորների հետ, բայց այստեղ` Օմարի ցրտաշունչ լանջերին ես գիտակցում սահմանապահ (մեր դեպքում` լեռնապահ) զինվորի առաքելությունը:
Այստեղ, ծովի մակարդակից հազարավոր մետր բարձրության վրա, մի աննկարագրելի զգացողություն է առաջանում, որը դժվար է արտահայտել բառերով: Այստեղ ես գիտակցում, թե որտեղից է սկսում Հայրենիքը, և նորովի ես գնահատում ու արժևորում սերունդների կողմից քեզ փոխանցված ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Այստեղ ես գիտակցում քո պարտքն ու հասկանում, որ ինքդ ես ծառայակից ընկերներիդ հետ միասին պարտավոր հսկել խաղաղ բնակչության անդորրը, պայքարել և հակառակորդի ոտնձգությունների, և կամակոր բնության արհավիրքների դեմ ու հաղթել:
Զորացրվելուց հետո էլ չենք հեռանալու արդեն հարազատ դարձած մեր զորամասից ու մարտական դիրքերից: Օմարի արծիվները երբեք չեն լքում ժայռերում հյուսած իրենց բույնը: Միշտ պատրաստ ենք կենաց կռիվ տալու մեր հարազատների, մեր ժողովրդի, մեր պետության անվտանգության և անկախության համար: Պարզապես մեզ փոխարինելու են գալու նոր` դեռևս անփորձ արծիվներ, որ կոփվեն, ամրանան, հզորանան, պահպանեն հայրենիքի սահմանները:
Խաղաղ ծառայություն հայրենյաց պաշտպաններին:ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Դավիթ Խոջայան:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22