Ազգային Ժողովի Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Facebook-յան իր էջում գրառել է, թե 2008-2014թթ-ին ՀՀ կառավարությունը ինչ գրանտներ ու գույք է ստացել Ճապոնիայից, Եվրոպական կառույցներից ու ԱՄՆ-ից:
Դրանք են՝
• Ատոմակայանը՝ $120 մլն.:
• ՄԻՊ-ը՝ $1 մլն.:
• Արդարադատության նախարարությունը՝ մոտ $25 մլն.:
• ԱՎԾՆ-ն՝ $2 մլն. (անգամ մարդահամարը գրանտով է արվել):
• ԱԻՆ-ը՝ $10 մլն.:
• Բնապահպանության նախարարությունը՝ $40 մլն.:
• Առողջապահության նախարարությունը՝ $4,2 մլն.:
• Մշակույթի նախարարությունը՝ $2 մլն.:
• Գյուղատնտեսության նախարարությունը՝ գրեթե $8 մլն.:
Ոստիկանությունը միայն ԱՄՆ-ից ստացել է ավելի քան $5,5 մլն. գույք: Իսկ Պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից ստացել է $36 մլն. գույք: Անգամ Ազգային ժողովն է $1,5 մլն. գրանտ ստացել Հարավային Կորեայից:
Արտակ Զեյնալյանի խոսքով, այս ցուցակում չկան ԵԱՀԿ-ի, ՎԶԲ-ի, Հնդկաստանի, Իրանի, Ուկրաինայի, Ռուսաստանի Համաշխարհային բանկի և մի շարք այլ կառույցների հատկացված գրանտները:
«Գումարային առումով, 2008-ից 2014 թթ Կառավարությունը ստացել է շուրջ կես միլիարդ դոլարի գրանտային աջակցություն, որի 80 % ԵՄ-ից և ԱՄՆ-ից»,- հավելել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծի ԱԺ-ում քննարկումների ժամանակ պատգամավորներից ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ օրինագծի դեմ բողոքող ուսանողներին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամից, ավելի հայտնի՝ «Սորոսի» հիմնադրամից դրամաշնորհ են հատկացրել, որ վարկաբեկեն «Ազգ-բանակ» հայեցակարգը, որի մաս է կազմում նաեւ այս օրինագիծը:
Նրա խոսքով, «Հանրային օրակարգ» ՀԿ-ն «Սորոս» հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար գրանտ որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի «Ազգ-բանակ» հայեցակարգը։
Նույն ամբիոնից նրան պատասխանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, նշելով, որ Հայաստանը ժողովրդի թշվառության առումով վատ վիճակում է, այդտեղ մեծ տեղ ունի միլիտարիզացիան՝ ռազմականացվածության չափը:
«Ռազմականացման դեմ իրականացվող քարոզչությունը կամ ազատություն արտահայտելու հասարակության պահանջը պետական շահի բաղկացուցիչ մասն է: Դրա համար քարոզչություն իրականացրած դոնոր կազմակերպության վերաբերյալ հնչեցնել նման կարծիքներ, չի բխում ՀՀ շահերից»,- ասաց «Ելք»-ի պատգամավորը։
Զեյնալյանը կոչ արեց ուսումնասիրել՝ ՀՀ-ում ամենաշատ գրանտ ով է ստացել, եթե ոչ Հայաստանի կառավարությունը և ՀՀ բյուջեն: «ՀԿ-ներին անվանակոչել գրանտակեր, երբ դուք ՀՀ-ն եք ներկայացնում ու ամենաշատն եք ստացել, կարծում եմ, ազնիվ ու արդար չէ։ Այս կազմակերպությունները փակելու կոչերը եթե ոչ ռասիստական են, ապա գոնե դեմ են ՀՀ շահերին»,- հավելեց պատգամավորը։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01