Հայտնի խոսք կա, երբ լռում են թնդանոթները, գործի են անցնում դիվանագետները, սակայն մեզ մոտ պարզվում է, որ գործի են անցնում նաև լրատվամիջոցները ու ոչ թե թշնամու, այլ սեփական երկրի ՊՆ-ի դեմ: Իր շառերով ու շանտաժներով հայտնի «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, այս անգամ էլ որոշել է իր ներսում կուտակված չարության և մաղձի սլաքները ուղղել ՊՆ դեմ: Սակայն սկսեմ սկզբից, օրեր առաջ armlur.am լրատվական կայքը պատրաստել էր ֆանտաստիկայի և դետեկտիվ ժանրի մի իսկական բլոգբասթեր, որի գլխավոր նպատակը ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովի հասցեին հանիրավի և անարդարացի մեղադրանքներ հնչեցնելն էր: Նախ սկսենք ամենակարևորից ՀՀ յուրաքանչուր քաղաքացու անկախ պաշտոնից ու դիրքից, կարող է և պարտավոր է մեղադրանք ներկայացնել միայն այդ իրավասությունն ունեցող պատկան մարմինը, իսկ եթե Թագուհի Թովմասյանին և իր լրագրողներին թվում թե իրենք կարող են նման անպատասխանատու և անհասկանալի պահելաձևով շփոթեցնել կամ ապակողմնորոշել մեր հանրությանն ու իրավապահ մարմիններին ապա շտապեմ ասել, որ իրենք չարաչար սխալվել են և եթե շարունակեն փորձել նման էժանագին սենսացիաների միջոցով իրենց խարխլված հեղինակությունը բարձրացնել, ապա միանշանակ նման դատապարտելի ու ամոթալի գործելաոճը հանգեցնելու առանց այդ էլ անաչառությամբ ու պրոֆեսիոնալիզմով աչքի չընկնող իրենց թերթի և կայքի վարկանիշի կտրուկ անկմանը: Զարմանալին այն է, որ այս նույն լրագրողները նույնքան արագ և ցավոտ չեն արձագանքում նմանատիպ այլ դեպքերին: Ես կոչ եմ անում զերծ մնալ մթնոլորտը թեժացնելու, հանրությանը ապակողմնորոշելու անշնորհակալ գործից, ինքս դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում, ուստի սպասենք իրավապահ մարմինների արձանքին, որոնք չեն ուշացնի և շատ շուտով հանրությանը կներկայացնեն նշված դեպքերի սպառիչ և ամբողջական պակտերը և վերջում խորհուրդ կտամ Թագուհուն և նրա համախոհներին, որպեսզի զերծ մնան բանակի ու նրա ղեկավարության անբասիր անունը արատավորելու ապարդյուն ու անպտուղ ջանքերից, բանակը մեզ համար եղել և մնում է` մեր անկախության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումը և մեր հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և ազգովի թույլ չենք տալու ու չենք ներելու որևէ ոտնձգություն մեր ՊՆ հանդեպ, այնպես որ հեռու պահեք ձեր կեղտոտ թաթերը ՊՆ-ից և ձեր ու ձեր լրատվամիջոցների ռեյտինգի բարձրացման ու մի քանի ավել լայքի համար մեկ այլ նվազ կարևոր ոլորտ փնտրեք:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22