ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, թե փոքր և միջին ձեռներեցների նկատմամբ հարկային ծառայողի վարքագծի կանոնները խախտվել են:
Նա վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում ՊԵԿ-ի նման գործունեությունը, երբ մարդկանց «վրաերթի են ենթարկում, անձնական խուզարկություններով և այլ ապօրինություններով կատարում են իբրև թե ստուգումներ»:
Վարչապետը խնդրեց հարցը կոնկրետացնել:
«Քանի որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն ՊԵԿ-ի վերահսկողությունը Դուք եք իրականացնում՝ որպես վարչապետ, ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը ՊԵԿ-ի վայրագություններին»,-հարցրեց նա:
«Վայրագությունների նկատմամբ վերաբերմունքս բացասական է»,-հակիրճ պատասխանեց վարչապետը:
Պատասխանը դուր չեկավ պատգամավորին, ով բարձրախոսի տեղից կրկնում էր հարցը:
«Եթե կա նման դեպք, պետք է հետաքննվի, գնահատական տրվի և բացահայտվի: Եթե դուք հարցը ուզում եք տալ Առինջ մոլի հետ կապված, ապա այլ ձև ձևակերպեք, որ ես էլ կարողանամ պատասխանել: Հիմա հարցնում եք՝ ինչպե՞ս եք գնահատում, ես էլ ասում եմ՝ վատ։ Ես մարդ չգիտեմ, որ ասի՝ վայրագությանը լավ եմ վերաբերվում: Հիմա հարցնում եք՝ ի՞նչ արձագանք եք տալու՝ վայրագությունը բացահայտվելու դեպքում մարդուն իր պատիժն են տալու»,-ասաց նա:
Պատգամավորն ասաց, թե հարցը հստակ է, որ հազարավոր քաղաքացիներ բողոքում են, վրաերթի դեպքն էլ «Առինջ մոլում» է տեղի ունեցել և կրկին հարցրեց՝ պարզե՞լ են՝ ինչ է եղել:
«Համապատասխան մարմինները դրանով զբաղվում են, երբ ապացուցվի վայրագությունը, վայրագն իր պատիժը կստանա»,-ասաց նա:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45