«Խոսքս «Առինջ մոլի» կամ ինչ-որ բանի մասին չէ, ես կուզեի ավելի ընդարձակ խոսել»,- այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Ա. Զուրաբյանն առաջարկեց չգործածել «մարդկային կապիտալ» արտահայտությունը. ««Կապիտալ» բառի ծագումնաբանությունը Հռոմում մարդկանց հարստության հիմնարար արժեք հանդիսացող անասունն է եղել: Այսպիսի մի բառ կա ռուսերենում՝ «тварь», դա հայերենից փոխառված «տավար» բառն է, բայց երբ մեկին մեզ մոտ «ապրանք» են կոչում, նա վիրավորվում է, դրա համար պետք չէ «մարդկային կապիտալ» արտահայտությունը մեզ մոտ օգտագործել: Մարդկանց չվերաբերվենք՝ որպես մարդկային կապիտալի: Խոսքն ինչ-որ մոլի մարդկանց մասին չէ, բայց ես գտնում եմ, պարոն վարչապետ, որ Դուք ինքներդ էլ պետք է հանձնարարեք, որ դուրս գա այդ մշակույթը, որովհետև 21-րդ դարում շատ տհաճ է, որ, ասենք, մարդու պայուսակը բացում են, նայում են՝ ՀԴՄ կա՞, թե՞ չկա, կարծում եմ՝ ինչ-որ չափեր կան, որ մարդիկ անցել են»:
Ի պատասխան՝ վարչապետը նախ ասաց, որ «մարդկային կապիտալը» միայն ռուսերենից չէ, «human capital» անգլիացիներն էլ են ասում. «Մարդու նկատմամբ անհարգալից վերաբերմունքին ես, իհարկե, դեմ եմ, հատկապես, երբ պետական ծառայողներն են անում: Պայուսակի մեջ քրքրելը և այլն, նույնպես դեմ եմ, ՊԵԿ-ի աշխատակիցները, ամեն դեպքում, ինձ ասել են, որ իրենք որևէ մոլի ներքին տարածքում որևէ ստուգում չեն անում, պայուսակ չեն ստուգում: Երբ էլեկտրոնային լինի այդ ամենը, այս տիպի միջամտություններին շատ ավելի կոշտ կարձագանքենք, բայց եթե իրականում անձի անհատական պայուսակին ձեռք են տվել, սիրով պատրաստ ենք ուսումնասիրել»:
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02