Հանուն Հայաստան պետության ճակատը Արցախի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությունով, որում մասնավորապես ասվում է.
«Ոչ լեգիտիմ սահմանադրական իրավակարգով, կեղծ ընտրություններով, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարմամբ ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթած Ս. Սարգսյանը Արցախի հարցում հանդես է եկել հերթական պարտվողական հայտարարությամբ՝ խոսելով «շահեկան պահին» «ցավոտ փոխզիջումների» անհրաժեշտության մասին:
Հանուն Հայաստան Պետության ճակատը հայտարարում է, որ կտրականապես մերժում ու դատապարտում է Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ առևտրի կամ սակարկության որևէ փորձ:
Միևնույն ժամանակ Հանուն Հայաստան Պետության ճակատը արձանագրում է, որ
. Ս. Սարգսյանի հերթական հայտարարությունը պայմանավորված է բացառապես դրսի ուժերի օգնությամբ Հայաստանում իր դիրքերը ամրապնդելու շարժառիթով և միտված է իր արտաքին հովանավորներին հավատարմության և հնազանդ ծառայելու երաշխիքներ տալուն;
. ՀՀ իշխանությունների ոչ լեգիտիմությունը նրանց զրկում է Արցախի հարցով որևէ պայմանագիր կնքելու իրավունքից, իսկ կնքվող պայմանագրերն անվավեր են ի սկզբանե.
. Ադրբեջանը տևական ժամանակ է, ինչ իր քաղաքականության մեջ առաջնորդվում է բացահայտ հայատյացությամբ, չի թաքցնում Հայաստանը՝ ներառյալ Արցախը, ռազմական ճանապարհով զավթելու իր մտադրությունը: Ցանկացած բանակցություն և փոխզիջումների մասին խոսակցություն օգտագործում է որպես շղարշ իր նպատակներին հասնելու համար.
. վերջին քառորդդարյա միջազգային փորձը ցույց է տալիս, որ «միջազգային երաշխիքները» անկարող են ագրեսորների նկատմամբ հուսալի պատվար դառնալ.
. Խաղաղության հաստատման, Արցախի և ողջ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը ամուր, ժողովրդավար, ինքնիշխան պետությունն է, նրա շուրջ համախմբված համայն հայ ժողովուրդն ու հայ զինվորը.
. ինչպես պետական, ազգային և հասարակական բոլոր ոլորտներում, նույնպես և պաշտպանական ոլորտում ներկա անմխիթար վիճակի պատասխանատուն Սերժ Սարգսյանի գաղութային վարչախումբն է, և առկա բոլոր խնդիրների լուծման նախապայմանը այդ վարչախմբի հեռացումն ու Հայաստանում լեգիտիմ, իրական ժողովրդավարական սահմանադրական իրավակարգի հաստատումն է:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Հանուն Հայաստան Պետության ճակատը դիմում է համայն հայությանը զգոնության և անհրաժեշտ պահին ոտքի կանգնելու կոչով, որպեսզի թույլ չտրվի վարչախմբին կյանքի կոչել դավաճանական գործարքը, այլապես Արցախը կարժանանա Նախիջևանի ճակատագրին, իսկ բնակչությանը կսպառնա իսպառ ֆիզիկական ոչնչացում:
Հանուն Հայաստան Պետության ճակատը զգուշացնում է՝
-Ցանկացած իշխանություն, որը կփորձի ինչ-ինչ «հիմնավորումներով» օտար ուժի զոհաբերել հայրենիքի շահերը և հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված հայրենիքի մասը հանձնել թշնամուն՝ դատապարտված է և վաղ թե ուշ ենթակա է հայ ժողովրդի արդար դատին:
Հայրենիքի դավաճանությունը վաղեմության ժամկետ չունի:
Հանուն Հայաստան Պետության ճակատ
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45