«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահները ՊՆ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ մեկը մյուսի հետեւից հետախուզումներ են հայտարարում: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2008թ. մայիսի 14-ի թիվ 584 հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացում արձանագրվել են չարաշահումներ:
Մասնավորապես զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները կաշառք տալու հարցի շուրջ համաձայնություն են ձեռք բերել ՊՆ իրավասու պաշտոնատար անձի հետ, որպեսսզի իրենց գործը առաջ տանեն: Արդյունքում՝ նշված հանձնաժողովի կողմից տարբեր անձանց օգտին կայացվել են որոշումներ, եւ առանձնապես խոշոր չափի կաշառքներ են փոխանցվել հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ.Հարությունյանին:
Նախաքննությամբ բացահայտվել է, որ մի դեպքում կաշառքը թողել են ավտոմեքենայի սրահում, մեկ այլ դեպքում՝ փոխանցել միջնորդի միջոցով: 5 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից մեկի՝ հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ. Հարությունյանի (ներկայումս՝ նախկին պետ) նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նկատենք, որ 2017 թվականի ընթացքում ՊՆ երկրորդ պաշտոնյայի նկատմամբ է, որ հետախուզում է հայտարարվում: 2017 թվականի ապրիլից հետախուզում է հայտարարվել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ, փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանի նկատմամբ, եւ 7 ամիս է անցել, սակայն նրան դեռ չեն գտել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03