ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարության նիստին իր հանձնարարականների շրջանակներում անդրադարձավ շինարարական թույլտվությունների տրամադրմանը:
«Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը:
««Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրել էին որոշակի խնդիրներ: Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա: Օրենսդրության համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից են թույլտվությունները տրամադրվում, սակայն դրանց տրամադրման նորմատիվ մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումերը խիստ պատճառաբանված: Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ»,-ասաց նա:
Հաշվի առնելով վերոնշյալը վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց երկու ամսվա ընթացքում համատեղ մշակել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված մեխանիզմներ և դրանք ներկայացնել կառավարության աշխատակազմ:
«Պարո՛ն Սարգսյան, երկու ամիսը շատ չէ՞»,- իր խոսքը ուղղելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հարցրեց վարչապետը, ինչին Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը բավարար ժամանակահատված է:
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02