Եվրոպական Խորհրդարանում տապալվել է ադրբեջանական խեղաթյուրումների մասշտաբային փորձը, որը նպատակ ուներ հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ ստվերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացումը: Ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերը հնարավոր եղավ տապալել Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության, Բրյուսելում գործող հայ ազգային լոբբիստական կազմակերպությունների կողմից իրականացված նպատակային աշխատանքի շնորհիվ:
Նոյեմբերի 15-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ փաստորեն, կրկնելով 2017թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ ընդունված բանաձևի նախադեպը, երբ Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության ջանքերով Եվրոպական Խորհրդարանն աննախադեպ կերպով առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Այս բանաձևն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, քանի որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը, մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիմնական ուղերձը և դրա տրամաբանությունը խաթարելու համար:
Մասնավորապես՝ ադրբեջանական կողմն իրեն հատուկ «լանդրոմատային» մեթոդներով հասել էր նրան, որ բանաձևի նախագծին ներկայացվել էին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի և Հայաստանի դեմ ուղղված ավելի քան քսան լրացում, որոնք ի թիվս այլոց՝ ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, պարունակում էին այլ ադրբեջանամետ ձևակերպումներ, պահանջում էին փախստականների անվերապահ վերադարձ և այլն:
Այնուամենայնիվ, հայկական կողմի նպատակային գործունեության և եվրոպական կողմի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ ԵԽ լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նպատակային ու համառ աշխատանքի հնարավոր եղավ տապալել ադրբեջանական կողմի ջանքերով ներկայացված բոլոր ապակառուցողական լրացումները: Ավելին՝ ևս մեկ անգամ ամրագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Բանաձևի տեքստում հաջողվեց ոչ միայն կանխել այնպիսի դրույթի ներառումը, որտեղ Հայաստանը քննադատության էր ենթարկվում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար, այլև Հայաստանը բանաձևում վկայակոչել որպես դրական օրինակ, որը կամրջում է այդ երկու ինտեգրացիոն հարթակները՝ ԵՄ և ԵԱՏՄ:
Ադրբեջանական հերթական սադրանքը Բրյուսելում լուրջ հակահարված ստացավ հայկական դիվանագիտության կողմից՝ հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45