«Յուրաքանչյուր պետության բյուջե պետք է բխի այն կառավարության ծրագրից, այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրից, որը հրապարակվել է»,- այսօր խորհրդարանում 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը բխում է մեր քաղաքական ուժի և Դաշնակցության համատեղ քաղաքական նախընտրական ծրագրից, կառավարության 5-ամյա ծրագրից։
«Առնվազն անհասկանալի է, երբ այս բյուջեում փորձում ենք տեսնել բաներ, որոնք օբյեկտիվորեն չեն կարող լինել։ Սիրելիներս, մենք երբեք չենք ասել, որ մի զարկով պետք է աղքատությունը վերանա և չենք ասել, որ 2018թ. աշխատավարձերը, թոշակները պետք է 100 կամ 150 տոկոս ավելանան: Մենք ասել ենք, որ 2018թ. տնտեսական պայմաններ ստեղծելու տարի է, սկսելու ենք տնտեսական 5 տոկոս աճ ապահովել և այսօր Հայաստանն ութ ամսվա արդյունքով լավագույնն է տարածաշրջանում»,-ասաց Շարմազանովը։
Խորհրդարանի փոխնախագահը կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել բյուջեի նախագծին. «Ամենագլխավոր պատճառը, որ պետք է կողմ քվեարկել այն է, որ այս բյուջեի նախագիծը կայունացման է, իրատեսական է, հնարավորություն է տալիս երկարաժամկետ աճ ապահովել: Մեր խնդիրը ոչ թե այսօր և հիմա մեր ողջ ռեսուրսները ներդնելն ու բարձր թոշակ, նպաստ կամ աշխատավարձ տալն է, այլ աստիճանաբար, խնդիրները լուծելով ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ։ Թիվ մեկ խնդիրն այսօր էլ, վաղն էլ, տեսանելի ապագայում էլ անվտանգությունն է, այս բյուջեն իր առջև դրված այդ խնդիրը լուծում է: Մենք այսօր մեր ժողովրդին պետք է ոչ թե ձուկ տանք, այլ ձուկ բռնել սովորեցնենք, պետք է հնարավորություն տանք, որպեսզի մարդիկ պայմաններ ստեղծեն այդ ձուկը բռնելու։ Այն ոլորտները, որոնք թիրախային են, որտեղ մեր հանրությունն ունի գումարներ ներդնելու կարիք, մենք հենց այդտեղ ավելացրել ենք հենց այդ բյուջետային ծախսերը»:
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02