Ազգային ժողովը շարունակում է 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը։
«Բյուջեն՝ որպես փաստաթուղթ, պետք է արտացոլի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը։ Բյուջեի նախագիծը ներկայացնողները բազմիցս ասել են, որ բյուջեն հավասարակշռված է, բայց ես չեմ կիսում այդ կարծիքը, քանզի գտնում եմ, որ բյուջեն հավասարաչափ չի արտացոլում երկրի սոցիալականության, ինքնիշխանության, ժողովրդավարության և իրավական անվտանգության բաղադրիչները, բյուջեն չպետք է լինի իրականությունից կտրված փաստաթուղթ»,- մտքերի փոխանակման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ բյուջեն կրճատել է սոցիալական պաշտպանության ծախսերը։
«ՀՀ-ն սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ ամենից առաջ աշխատունակ ցանկացած քաղաքացի պետք է ապահովվի աշխատանքով, իսկ անաշխատունակներին պետությունն ապահովի լրացուցիչ նյութական աջակցության միջոցներով։ Այսօր բյուջեն ձեռնպահ է մնում այդպիսի միջամտությունից»,- ասաց պատգամավորը։
Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հինգ պատճառ ներկայացրեց, թե ինչու պետք է դեմ քվեարկել կառավարության ներկայացրած բյուջեին։
«Առաջին՝ բյուջեով նախատեսված չէ թոշակների, նպաստների ու նվազագույն աշխատավարձի բարձրացում։ Սա բացարձակ անթույլատրելի է՝ հաշվի առնելով խայտառակ գնաճը։ Երկրորդ պատճառը՝ գնաճն է, որը որևէ կերպ չի զսպվում։ Պատճառ երրորդ՝ 5560 աշխատատեղի կրճատում։ Չորրորդ պատճառը, թե ինչու պետք է դեմ քվեարկել՝ առողջապահության, կրթության, գիտության ծախսերի կրճատումն է։ Հինգերորդ պատճառը դեմոգրաֆիկ ծայրահեղ պատկերն է»,- թվարկեց Զոհրաբյանը։
Նշենք, որ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը՝ 83 կողմ ձայնով։
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02