ՀՀ կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն իր հանձնարարականների շրջանակներում անդրադարձավ անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու և գիշերային ակումբներ հաճախելու խնդրին:
«Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում՝ նարգիլե, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց գիշերային ակումբներ և զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերը կանխարգելելու հանգամանքներն անբավարար են, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված»,- ասաց վարչապետը:
Վարչապետն ասաց, որ ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները ևս բավարար չեն: Նա նկատեց, որ ավելին՝ նման դեպքերն ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ:
Կարեն Կարապետյանը արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին, ինչպես նաև Երևանի քաղաքապետին հանձնարարեց երկուամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու, ինչպես նաև գիշերային ակումբներ մուտք գործելու դեպքերի հետ կապված պատասխանատվության միջոցների կանոնակարգման, ինչպես նաև լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ:
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02