Այսօր կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում էր «օքսիկոդոն» պարունակող դեղերը հանրապետությունում ըստ անհրաժեշտության գրանցելու և կիրառելու վերաբերյալ նախագիծը:
Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետությունում «օքսիկոդոնը» ընդգրկված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է) և հնարավոր չէ գրանցել և կիրառել հանրապետությունում «օքսիկոդոն» պարունակող դեղեր:
Ուստի անհրաժեշտություն է առաջացել այն տեղափոխել նույն ցանկի ցուցակ 2՝ «Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց շրջանառությունը սահմանափակ է», որը համապատասխանում է ՄԱԿ-ի «Թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի» (1961 թվական) հսկման ենթակա նյութերի ցանկի «դեղին ցուցակին»:
Նախագծի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության և սպասարկման ծառայության գործառույթների արդյունավետ կազմակերպելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդգրկել է «օքսիկոդոնը» ամոքիչ բժշկության մեջ օգտագործվող հիմնական դեղերի ցանկում:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01