Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման առաջնահերթություն է Ռուսաստանի համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Մեզ համար այդ թեման միջազգային օրակարգում առաջնահերթ հարցերից մեկն է, որովհետև այն կապված է ոչ թե պարզապես հարևանների, այլ ժողովուրդների հետ, որոնց հետ մեզ կապում է ոչ թե միջազգային իրավական փաստաթղթերի և պարտավորությունների ֆորմալ կողմը, այլ կյանքը և ճակատագիրը: Մենք ընդհանուր կյանք, ճակատագիր ենք ունեցել ոչ միայն տասնամյակներ, այլև դարեր շարունակ: Այդ պատճառով մեզ համար Լեռնային Ղարաբաղի թեման առաջնահերթություն է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան նաև մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ն կարող է հետ կանչել իր համանախագահներին և դրա հետևանքով Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխությունը: Նա նշել է, որ այդ հարցը հարկավոր է ուղղել ամերիկյան կողմին:
«Տեսականորեն ամեն ինչ տրամաբանական է երևում, եթե մի համանախագահ պակասի, ձևաչափը կփոխվի: Թե կլինի՞ այդպես, ի՞նչ պատճառներով այդպես կլինի, նրանք փո՞ղ չունեն… Դա, իհարկե, նոր խոսք է ամերիկյան տնտեսությունում: Բայց եթե փող չկա, դա հարց է ամերիկյան կողմին, այլ ոչ մեզ»,- ասել է Զախարովան:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44