2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովը, որին հրավիրված է նաև Բելառուս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ըստ մի շարք փորձագետների, Արևելյան գործընկերության գագաթաժողովին մասնակցելը նշանակում է, որ Բելառուսը հեռվանում է Ռուսաստանից և Եվրամիությունը նման կերպ ցանկանում է Լուկաշենկոյին խեղդել գրկախառնությամբ։
Իսկ Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչներ Վլադիմիր Նեկլյաևը և Նիկոլայ Ստատկևիչը հայտարարել են, որ Եվրամիությունը չպետք է կանչի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Արևելյան գործընկերության գագաթաժողովին, քանի որ դրանով խրախուսում են նրա քաղաքականությունն ու նրա ռեժիմը, ով կրկին դիմել է ճնշումների։ Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը։
Նրանք նման կոչով դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրոպական քաղաքականության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանին և Եվրախորհրդարանի պատգամավորներին։
Ընդդիմադիր գործիչները նշում են, որ Բելառուսում կրկին քաղբանտարկյալներ կան, այսինքն մարդիկ, որոնց ազատությունից զրկում են քաղաքականության դիրքորոշման պատճառով։ Իշխանությունը նոր մեթոդներ է կիրառում՝ գողանալ, ծեծել և ձերբակալված ակտիվիստներին կտտանքների է ենթարկում։
«Կարելի է, իհարկե, աչք փակել նման բաների վրա։ Իսկ եթե չփակել, ապա ոստիկանական պետության ղեկավարին ժողովրդավար Եվրոպա հրավիրելը նշանակում է խրախուսել նրա ճնշումներով լի քաղաքականությունը»,-նշել են ընդդիմադիր գործիչները։
17:05
16:46
16:35
16:09
15:56
15:44
15:23
15:06
14:46
14:25
14:06
13:33
13:19
13:02
12:49
12:33
12:14
11:56
11:45
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55