Պարզից էլ պարզ է, որ Լավրովի Հայաստան այցելությունն ուղղակի կապ ունի արցախյան հիմնախնդրի հետ: Թերևս վերջին 20 տարվա ընթացքում Արցախի համար ավելի վտանգավոր օրեր չեն եղել, քան հիմա: Անգամ ադրբեջանական հրոսակների հարձակման օրերին Արցախի գլխին այդքան սև ամպեր չէին կուտակվել, քան, ըստ երևույթին, կուտակվում են այս օրերին: Ու հիմա ավելի քան կարևոր է միասնական, առանց ավելորդ հուզմունքի և էմոցիաների Հայաստանից վռնդել ցանկացածի, ով կփորձի մեզ հողային զիջում պարտադրել՝ լինի այդ էմիսարը Մոսկվայից, թե Վաշինգտոնից կամ Բրյուսելից: Հիմա այլևս անիմաստ <<մետ>>-երի և <<իզմ>>-երի ժամանակը չէ: Եթե պարտարդող կողմը պետք է լինի Մոսկվան, ապա այսօր հույս ունեմ, որ Լավրովին հստակ կհասկացնեն, թե ինչ վտանգներով է հղի ցանկացած հակահայ որոշման հետևանքով Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը հենց Ռուսաստանի համար:
Այո՛, մենք պատրաստ պետք է լինենք ճանաչել Արցախի անկախությունը, այո՛, դրանից հետո նույն օրը Արցախում պետք է անցնի հանրաքվե, և վերջապես Արցախը պետք է միանա Հայաստանին: Այդ պարագայում Մոսկվան, ուզի կամ չուզի, պետք է հաշվի առնի, որ Արցախի դեմ ցանկացած ռազմական ագրեսիա ագրեսիա է Հայաստանի, իսկ ՀԱՊԿ պարտավորությամբ՝ Ռուսաստանի նկատմամբ: Այն նույն տրամաբանությամբ, եթե հիմա ռազմական ագրեսիա լինի Ղրիմի նկատմամբ, ապա Երևանն էլ ունի իր պարտականությունները:
Մի խոսքով, ծանր օրեր են սպասվում, որին դիմագրավել է պետք վճռական, առանց մի վայրկյան կասկածելու, որ մենք զիջելու ոչինչ չունենք...
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55