Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հատկանշական է, որ նման բարձր մակարդակի այցը տեղի է ունենում Հայաստանի և Նիդեռլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այցը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդել երկկողմ կապերին և, մասնավորապես, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը, որի մակարդակը ցանկալիից ցածր է, բայց ներուժը՝ մեծ: «Պատրաստ ենք կազմակերպելու գործարարների պատվիրակությունների փոխայցելություններ, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարության կողմից ձևավորված նպաստավոր օրենսդրական դաշտին և ուսումնասիրել Հայաստանը՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու հարթակ օգտագործելու հեռանկարները», – նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, ճանապարհաշինության, ջրային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ադամանդագործության և այլ ոլորտներում գործակցության զարգացումը:
Նիդեռլանդների Սենատի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ քաղաքական երկխոսության մակարդակը և նշել, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը: «Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս կարևոր տեղ զբաղեցնել տարածաշրջանում ու տնտեսական առումով կամուրջ հանդիսանալ Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև: Ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ Հայաստանի միջոցով տարբեր երկրների հետ համագործակցելու և հարաբերություններ զարգացնելու հնարավորություններ կան», – ասել է Անկի Բրուկերս-Քնոլը: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի՝ գործարար կապերի ակտիվացմանն ուղղված փոխայցեր կազմակերպելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել աշխատել այդ ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են նոյեմբերին ստորագրվելիք Հայաստան-Եվրոպական համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևորությունը՝ համակարծիք լինելով, որ այն կնպաստի ինչպես ԵՄ շրջանակում, այնպես էլ երկկողմ կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների, Նիդեռլանդներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել տասնամյակներ շարունակ Նիդեռլանդների կողմից, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների միջոցով, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար: Կարեն Կարապետյանը կարևորել է նաև Նիդեռլանդների զարգացման գործակալության միջոցով մեր երկրում տեխնիկական ու ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացումը:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03