Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներկա է գտնվել «ՀՊՏՀ լավագույն ուսանող 2017» մրցանակաբաշխությանը: Արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունն անցկացվել է հինգ անվանակարգերով՝ «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող», «Լավագույն ուսանող-մարզիկ», «Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» և «ՀՊՏՀ լավագույն ուսանող»:

Այս տարի «ՀՊՏՀ լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող է ճանաչվել բուհի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքեթինգային հաղորդակցություններ» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիետա Բաղդասարյանը, ում մրցանակը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց մաղթել է ուսման մեջ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
«Այսօր որակյալ կրթություն ստանալու համար մեր բուհերում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Եվ շատ կարևոր է, որ այս տարիները, սիրելի՛ ուսանողներ, օգտագործեք լիարժեք կրթություն ստանալու համար, քանի որ կյանքում ձեռք բերած գիտելիքները միշտ պետք են գալու և առաջնորդելու են ձեզ:

Երիտասարդությունը հզոր շարժիչ ուժ է, որը նաև ապագայի հույսն ու երաշխիքն է, և համոզված եղեք, որ ավագ սերունդը, դասախոսները կյանքի ճանապարհին միշտ լինելու են ձեր կողքին, և մենք բոլորս համատեղ ուժերով շարունակելու ենք հզորացնել մեր պետությունը»,- ընդգծել է քաղաքապետը:


12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56