ARM | RUS |

ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը ներդրողի համար Հայաստանին կտա կրկնակի առավելություն. դեսպան Լաքոտ

16.11.17 | 23:44

Ժոնաթան Լաքոտը սեպտեմբերին նշանակվեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան: 45-ամյա դիվանագետը նախկինում զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականի պաշտոնը, աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում: «Արմենպրես»-ը զրուցել է նորանշանակ դեսպանի հետ հայ-ֆրանսիական հարաբերությունների, առաջիկայում ստորագրվելիք Հայաստան-Եվրամիություն ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրի, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի եւ այլ հարցերի վերաբերյալ:

Պրն դեսպա՛ն, նախեւառաջ կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը հայֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին: Ինչպե՞ս եքայն գնահատում եւ ի՞նչ կարեւոր շեշտադրումներ կառանձնացնեք:

-Հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնաշնորհյալ են՝ հիմնված դարավոր բարեկամության վրա: Այդ հարաբերության հարստությունը պայմանավորված է մեր երկրների միջեւ եղած կապերի որակով: Երկու երկրների քաղաքական երկխոսությունն արտահայտվում է բարձրագույն ղեկավարների, ինչպես նաեւ խորհրդարանականների, ՏԻՄ ղեկավարների եւ քաղաքացիական հասարակությունների միջեւ տեղի ունեցող երկկողմ այցերով: Ֆրանսիան եւ Հայաստանը վարում են կրթամշակութային շատ սերտ համագործակցություն, որի հիանալի ապացույցներն են Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ ֆրանսիական դպրոցը:

Անդրադարձաք Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությանըքաղաքական ոլորտում: Ի՞նչ կասեք տնտեսական ոլորտի մասին, ի՞նչցուցանիշներ կառանձնացնեք, եւ արդյոք երկու կողմերի ներուժը բավարարչափով օգտագործվում է:

-Մեր առեւտրատնտեսական կապերի ամրապնդումն իմ գործունեության գերակայություններից մեկն է: Առաջին պլանի ներդրող լինելով հանդերձ՝ Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի դեռեւս համեստ առեւտրային գործընկերը: Առկա են խոստումնալից ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, թվային կամ առողջապահության ճյուղերը, որտեղ մեր երկրները կկարողանային արդյունավետ համագործակցել: Այս իմաստով, կարեւոր զարգացումը, որը կշահագրգռեր ֆրանսիացի ներդրողներին, արտահանողներին առավել ներկա լինել Հայաստանում, ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումն է, որը Հայաստանին թույլ կտա կրկնակի առավելության առաջարկով հանդես գալ ցանկացած պոտենցիալ ներդրողի առջեւ. ԵԱՏՄ շուկայի հասանելիություն եւ դյուրինացված փոխանակումներ Եվրոպական Միության հետ:

Տնտեսական ոլորտում համագործակցությունն առավել ակտիվացնելուհամար ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում: Գործարարների համարներդրումների հարցում ի՞նչ խնդիրներ կան, ըստ Ձեզ:

-Գործարարների եւ ներդրողների մեծամասնության համար հայկական շուկան առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, եթե այն կամուրջ է դեպի ԵԱՏՄ եւ Իրան՝ միաժամանակ օգտվելով առեւտրային արտոնյալ պայմաններից Եվրամիության հետ: Հայաստանի հետ առեւտուր անելու կամ այստեղ հաստատվելու համար նրանց անհրաժեշտ են հարկային, մաքսային եւ իրավական հստակ, բոլորի համար անաչառ կանոններ: Ողջունում եմ ՀՀ կառավարության տնտեսական եւ ներդրումների խթանմանն ուղղված բարեփոխումները:

Այս իմաստով գործունեությանս գերակայությունն է լինելու հայ-ֆրանսիական ինստիտուցիոնալ համագործակցության ուժեղացումը: Այդ համագործակցությունն արտահայտված է ահա արդեն մեկ տարի Բիզնես Ֆրանսի եւ Զարգացման հայկական հիմնադրամի (ԶՀՀ) համատեղ աշխատանքով` վերջինիս օգնելու զարգացնել օտարերկրյա ներդրումների գրավչությունը Հայաստանում: Այս սերտացումը օգնել է նաեւ դնել առեւտրային կոնկրետ համագործակցության հիմք Հայաստանի եւ ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, քանի որ Ռոն-Ալպ շրջանի փոքր եւ միջին ձեռնարկությունների գլխավոր խորհրդի շուրջ 15 գործարարներ այս տարվա հոկտեմբերի 2-6-ը ԶՀՀ հրավերով Հայաստանում էին: Գնահատելի է, որ այդ համագործակցությունը կենտրոնացած է ՓՄՁ-ների վրա, որոնք հատկապես կարիք ունեն օժանդակության եւ խորհրդատվության հայկական շուկայի առանձնահատկությունները հասկանալու համար:

Բավականին ակտիվ համագործակցություն է ընթանում նաեւ մշակութայինոլորտում: Ի՞նչ հիմնական շեշտադրումներով եք դուք պատկերացնումառաջիկա աշխատանքն այս ոլորտում:

-Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ իսկապես աշխույժ է մշակութային համագործակցությունը` ներառելով բազմաթիվ ոլորտներ, օրինակ՝ կինո: Այս առումով դեսպանությունը կշարունակի սատարել ֆրանսիական արտադրանքի ճանաչելիությունը ապահովող միջազգային կինոփառատոններին Հայաստանում՝ «Ոսկե ծիրան», «ՌեԱնիմանիա », «Ռոլան Բիկով»: Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպանությունների գործակցությամբ, մեծ հաջողություն ունեցավ 2017 թվականին, եւ այն կանցկացվի նաեւ 2018 թվականին: Հաջորդը ֆրանսիական երաժշտության խթանումն է եւ ֆրանսիացի երաժիշտների հետ ծանոթացումն է:

Ցանկանում ենք հայկական հեղինակավոր հաստատությունների հետ (Օպերա, Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ, Հայաստանի երիտասարդական նվագախումբ, Կոմիտասի անվան փառատոն) խթանել նաեւ դասական եւ ժամանակակից երաժշտությունը` ջազ, համաշխարհային երաժշտություն, ինչպես նաեւ համերգներ կազմակերպել մարտ ամսին՝ Ֆրանկոֆոնիայի սեզոնի կամ հունիսին՝ երաժշտության տոնի ընթացքում: Ֆրանկոֆոն մշակույթների եւ ֆրանսերենի խթանումը եւս մեր գերակայություններից է, մանավանդ 2018 թվականին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տեսլականում: Այս շրջանակում, դեսպանությունը կկազմակեպի մշակութային եւ ֆրանսերեն լեզվի արժեւորմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Ինչպես նշեցիք, 2018-ին թվականին Հայաստանը կհյուրընկալիՖրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Նման մեծամասշտաբ միջոցառմանանցկացումը Հայաստանում ի՞նչ նշանակություն ունի: Ի՞նչ ակնկալիքներունեք այս գագաթնաժողովից:

-Այո, մեկ տարի հետո այս գագաթնաժողովը հյուրընկալելը հրաշալի առիթ կլինի Հայաստանի համար: Հայաստանի անկախացումից ի վեր դա կլինի ամենամեծ իրադարձությունը, քանի որ ակնկալվում է ավելի քան 80 պատվիրակություն կամ ավելի քան 5000 մասնակից: Նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի այդ միջոցառմանը եւ, հաշվի առնելով մեզ միավորող պատմական կապերը՝ հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահի այցը միշտ էլ իրադարձություն է Հայաստանում: Դա բացառիկ նպաստավոր առիթ է մեր երկու երկրների հարաբերությունների համար, անգամ եթե ֆրանկոֆոնիան բացառապես միայն Ֆրանսիան չէ, այլեւ աշխարհի հինգ մայրցամաքների 80 երկիր:

-Անդրադառնանք ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցայինգործընթացի ներկայիս փուլին: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահող երեք երկրներից մեկն է: Համանախագահները վերջինշրջանում փորձում են ակտիվացնել ՀայաստանԱդրբեջան հանդիպումները, մասնավորապես՝ վերջերս կայացավ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ ԻլհամԱլիեւի, ինչպես նաեւ օրերս համանախագահների եւ ՀՀ արտգործնախարարԷդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Ըստ Ձեզ, որքանո՞վ են դրանքարդյունավետ հարցի խաղաղ կարգավորման տեսանկյունից, երբ Ադրբեջաննակնհայտորեն խոչընդոտում է նախկին ձեռք բերված մի շարքպայմանավորվածությունների իրականացման գործընթացը:

-Ֆրանսիան, Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ, ջանք չի խնայում ԼՂ հակամարտության բանակցված կարգավորման համար, որը երկուստեք շատ վիշտ է պատճառել բազմաթիվ ընտանիքների: Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ հենց խաղաղ լուծումը պետք է գտնվի բանակցային սեղանի շուրջ: Ֆրանսիան ողջունեց այդ հանդիպումները: Տխրությամբ եմ նշում, որ Հայաստանում գտնվելուս մեկ ամսվա ընթացքում շատ հայ զինվորներ են սպանվել շփման գծի վրա: Սա վկայում է այն մասին, որ ԼՂ հակամարտությունը ոչ թե «սառեցված» է, այլ երկու ժողովուրդների համար ողբերգական հետեւանքներ բերող բաց հակամարտություն է: Ֆրանսիան կոչ է անում ինտենսիվացնել բանակցություններն՝ ավելի քան երկու տասնամյակ տեւող այս հակամարտությանը լուծում գտնելու նպատակով:

Պրն դեսպան, ի՞նչ եք կարծում ՀայաստանԵվրամիությունհարաբերությունների մասին: Խոսեցիք առաջիկայում ստորագրվելիքհամաձայնագրի մասին: Ըստ Ձեզ՝ ինչ կտա այն երկկողմհարաբերություններին: Ստորագրման հավանականությունն ինչպե՞ս եքգնահատում:

-Եվրոպական միությունը շարունակում է մնալ ամենախոշոր վարկատուն Հայաստանում կառավարման, մասնավոր սեկտորի աջակցման եւ հանրային վարչարարության բարեփոխման ոլորտներում: Միջազգային այլ դերակատարների հետ ԵՄ-ն կարող է Հայաստանին օժանդակել ամրապնդելու ցանկացած ժողովրդավարական զարգացման հիմք հանդիսացող քաղաքացիական հասարակության համախմբմանը եւ մարդու իրավունքների վիճակի բարելավմանը: Համաձայնագիրը կսերտացնի Հայաստանին Եվրոպական միության հետ՝ դյուրինացնելով առեւտրատնտեսական հարաբերությունները վերջինիս հետ:

Այն կոչված է նաեւ ամրապնդելու համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ մարդու իրավունքների պաշտպանություն, իրավական պետության ուժեղացում, պայքար կոռուպցիայի դեմ, մշակութային շփումների զարգացում եւ քաղաքական երկխոսության խորացում: Համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանը կլինի Արեւելյան գործընկերության առաջին երկիրը, որը, միաժամանակ անդամակցելով ԵԱՏՄ-ին, նման համաձայնագիր ստորագրած կլինի նաեւ Եվրոպական միության հետ:

Պրն դեսպա՛ն, ի վերջո, կարճ ժամանակ է, որ Հայաստանում եք, ի՞նչ եքհասցրել տեսնել կամ թեկուզ համտեսել այստեղ: Կպատմե՞ք Ձեր առաջինտպավորությունների մասին:

-Հինգ շաբաթ Հայաստանում գտնվելուց հետո կարող եմ ասել, որ ինձ համար Հայաստանն արդեն իսկ կլանող, հրապուրող երկիր է. թվում է, թե օրերը 50 ժամ ունեն, իսկ շաբաթները՝ 10 օր: Հայաստանը երկիր է, որը մշտարթուն է պահում բոլոր զգայարանները. դա վերաբերում է թե՛ մշակույթին, թե՛ խոհանոցին եւ թե՛ կենսակերպին: Իր մասշտաբով Երեւանը փոքր «քաղաք-աշխարհ» է (եւ սա ասում եմ որպես Լոնդոնից եկած փարիզցի): Այստեղ կհանդիպես բարձր մակարդակի, մի քանի լեզուների տիրապետող, դեպի աշխարհը բաց ակնառու դեմքերի: Բոլոր ասպարեզներում նկատելի է, որ մոտենում ես մի շատ հին քաղաքակրթության, որի արմատներն ընկղմված են երկար եւ հաճախ ողբերգական պատմության մեջ: Նորեկի համար սա չափազանց խթանող է եւ անգամ դեսպանի համար՝ հարգանքի եւ համեստության տեղիք է տալիս:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի


Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական...

19:02

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը ԵԱՀԿ-ին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը...

10:49

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի...

10:23

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել. Աբրահամյան

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել....

10:09

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:19

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3...

09:02

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ». «Մեր ձևով»

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ»....

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01