ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ՀՀ 2003թ. ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 130.1-ին հոդվածով՝ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը. հեղինակներն են պատգամավորներ Հրայր Թովմասյանը և Կարեն Ավագյանը:
Օրենքի նախագծով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:
Մեկ այլ կետով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարցրեց, թե ինչու է տարբերակվում բռնարարքը, ըստ որի՝ այս կամ այն ոլորտում կարելի է իրականացնել, բայց բուժհաստատությունում բժիշկների հանդեպ անհնար է իրականացնել:
«Տպավորություն է՝ մասնագիտացված առանձնացված վերաբերմունք է դրսևորում, այն դեպքում, երբ բռնարարքը հակաօրենսդրական է, և քրեական օրենսգրքով կա պատժի հստակ սահմանում»,-ասաց նա:
ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը համաձայնեց՝ այո, առանձնացնելու խնդիր կա և հիշեցրեց, որ նման առանձին օրենքներ կան այլ մասնագիտությունների գծով, ինչպես լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու նկատմամբ առանձին հոդված կա, կա նաև զինծառայողների հետ կապված: Ըստ Ավագյանի՝ 316 հոդված է սահմանված՝ հատուկ առանձնացված իշխանության ներկայացուցչի նկատմամբ, և այս հոդվածի շատ հարցեր հենց նույն հոդվածին են նմանեցրել:
Իսկ թե ինչու հենց բժիշկներին, ոչ մանկավարժներին, Ավայանը բացատրեց, որ միայն բժիշկներն են առանձին հոդվածներով պատասխանատվության են ենթարկում, եթե մասնագիտական սխալ են թույլ տվել, իսկ քանի որ կա պատասխանատվություն, նաև իրավունքի խնդիրն են փորձում առաջ բերել:
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02