Կարող եմ հաստատել՝ Հայաստանում աշխատատեղեր կան. Երևանում կազմակերպված Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Առիթ ունեցա այստեղ ներկայացված գործատուների հետ հանդիպմանը զրուցելու, տարբեր ոլորտների մասնագետների կարիք նրանց մոտ զգացվում է»,- ասաց նա:
Խոսելով կազմակերպված միջոցառման մասին, որտեղ ներկայացված էին տարբեր բիզնես, կրթական կազմակերպություններ՝ իրենց առաջարկներով, ԱՄՆ դեսպանը նշեց, որ այն միտված է նաև օգնելու հայաստանյան ձեռներեցներին, որոնք ցանկանում են իրենք իրենց ձեռքով աշխատանք ստեղծել:
«Դա է պատճառը, որ այստեղ լինելու են նաև քննարկումներ, մասնակցելու են դրանց կայացած մարդիկ, որոնք հաջողությունների են հասել: Նրանք կիսելու են իրենց փորձն ու խորհուրդները սկսնակների հետ, նաև ձեռներեցները միմյանց հետ կապ հաստատելու հնարավորություն են ունենալու: Այս ամենը նպաստելու է, որ հայերի ձեռնարկատիրական ջիղն առավել զարգանա»,- ասաց նա:
Ռիչարդ Միլսը, կիսվելով իր փորձով, թե ինչպես կարելի է գտնել երազած աշխատանքը, նշեց՝ ամեն ինչի հիմքում նախ կրթությունն է՝ լավ կրթությունը, որն ապահովում է անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:
«Կարծում եմ, որ երիտասարդ հայերը, ինչպես երիտասարդ ամերիկացիները, պետք է հասկանան, որ միանգամից չես կարող հասնել երազած աշխատանքին: Շատ դեպքերում պահանջվում է, որ ինչ-որ տեղերում պրակտիկա անցնես, կապեր ձևավորես, հմտություններ զարգացնես, հետո նոր առաջընթացդ ապահովես քո աշխատանքում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ խնդիրներ է տեսնում Հայաստանում՝ ձեռներեցությունը զարգացնելու համար, դեսպանը պատասխանեց. «Այստեղ շատ նպաստավոր պայմաններ կան՝ ձեռներեցության, նորարարության, նոր գաղափարների համար: Մենք դա տեսել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հայաստանյան ընկերությունները նաև աշխատում են, ստեղծում են իրենց արտադրանքը, աշխատում են աշխարհի տարբեր վայրերի տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում ՝Սիլիկոնային հովտի կառույցների հետ: Բայց այդ, մտքի արտադրանքները պետք է պաշտպանված լինեն, Հայաստանում պետք է ավելին արվի մտավոր սեփականության պաշտպանության համար»:
Դիտարկմանը, թե միջոցառմանը 180 թափուր աշխատատեղ է ներկայացված, բայց դրսում շատերը աշխատատեղի բացակայությունից են դժգոհում և լքում են երկիրը, այդ թվում` գնալով ԱՄՆ, Ռիչարդ Միլսն արձագանքեց. «Այո, Դուք ճիշտ եք, Հայաստանում դեռևս դժվարին տնտեսական վիճակ է: Ես չեմ ուզում ձևացնել, թե դա այդպես չէ՝ չնայած այստեղ ներկայացված են մեծ թվով աշխատատեղեր: Ես չեմ կարող ասել, թե մարդիկ ինչու են Հայաստանից հեռանում, բայց կարող եմ ասել, որ եթե Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումների, ձեռներեցության խթանման, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված իր ջանքերը, ապա մարդիկ ավելի ու ավելի շատ կցանկանան մնալ երկրում»:
Նշենք, որ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան նվիրված ամփոփիչ միջոցառումը կազմակերպվեր էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Կազմակերպիչներն էին Հայկուհի Գևորգյանը՝ ի դեմս Career Lab-ի և Արաքսյա Մարտիրոսյանը՝ ի դեմս IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի: Տոնավաճառին մասնակցող գործատուներն ունեին 180 թափուր աշխատատեղեր:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01