Բրյուսելում նոյեմբերի 24-ին ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը դրական ազդանշան կլինի: Այդ մասին Մինսկում հայտարարել է Գերմանիայի դաշնային արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախաշեմին ենք: Մենք մեծ հույս ունենք, որ Բելառուսի նախագահը կկարողանա ժամանել գագաթնաժողովին, դա կլինի դրական ազդանշան»,- ասել է Գաբրիելը լրագրողներին:
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի ծառայության պաշտոնյան հայտնել էր լրատվամիջոցին, որ Եվրամիությունը Լուկաշենկոյին գագաթնաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր էր ուղարկել: Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտարարել է հոկտեմբերին, որ դեռ քննարկվում է, թե ինչ մակարդակով ԵՄ նախաձեռնության գագաթնաժողովին ներկա կլինի Մինսկի պատվիրակությունը:
Նոյեմբերին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հաստատել է, որ բելառուսական պատվիրակությունը մասնակցելու է գագաթնաժողովին:
Նշենք, որ Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 24-ին:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44