Վարչապետի հրաժարականը պահանջելու քաղաքական ձևաչափ գոյություն չունի, և եթե նույնիսկ քաղաքական ուժերը պահանջեն էլ վարչապետի հրաժարականը, ապա ՀՀԿ-ն և նրա գործընկեր ՀՅԴ-ն ունենալով խորհրդարանում մեծամասնություն, ( ի դեպ ՀՀԿ-ն դա կարող է անել միայնակ) ունեն այնքան քաղաքական կշիռ, որպեսզի պաշտպանեն սեփական վարչապետին: Վարչապետը կարող է փոխվել միայն մի ճանապարհով , եթե նրա հրաժարականը պահանջեն կամ ավելի ճիշտ վարչապետի փոփոխության խնդիր դնեն հանրապետականները, բայց գոնե այս պահին ՀՀԿ-ականները, ճիշտ է շատ ակտիվ չեն պաշտպանում Կարեն Կարապետյանին ՝ հաճախ նաև դժվարին խնդիրներում միայնակ թողնելով նրան, բայց չեն էլ առաջ քաշում վարչապետի փոփոխության խնդիր :
Բայց վարչապետի փոփոխության խնդիր գոնե այս պահին չառաջարկող ՀՀԿ-ականներից ոմանք եթե ընտրություններին հայտարարում էին, որ «Ուզու՞մ եք Կարեն Կարապետյանը մնա վարչապետ, ընտրե՛ք ՀՀԿ-ին» , փաստացի Կարեն Կարապետյանի իմիջով փորձելով ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար, այսօր արդեն հայտարարում են, որ ՀՀԿ-ն է որոշում ով կլինի ապագայում վարչապետ , դրանով իսկ հաստատելով, որ նախկին լոզունգը նախընտրական էր և այսօր ադեն չի աշխատում: Ակնհայտ է , որ թեև Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի ուժով է զբաղեցնում վարչապետի պաշտոնը և անկասկած իր անձնական նեդրումն ունի ՀՀԿ-ի հաղթանակում , բայց նաև ակնհայտ է , որ ՀՀԿ-ի մեծամասնությունը պարոն Կարապետյանին չի համարում իրեն առաջնորդ , չի բացառվում , որ առաջիկայում չտեսնի նրան վարչապետի պաշտոնում: Բայց այստեղ կա մի կարևոր «բայց»՝ Կարեն Կարապետյանին վարչապետ է նշանակել հանրապետականը և անկախ այն բանից, հանրապետականները «սիրում են» Կարեն Կարապետյանին թե՝ ոչ մեկ բան հստակ է , Կարեն Կարապետյանի հաջողություններին ու անհաջողությունների ուղիղ պատասխանատուն լինելու է ՀՀԿ-ն: Սա պետք է լինի քաղաքական գործելաոճ և կուսակցությունը պետք է պատասխանատվություն կրի իր առաջադրած կադրերի գործունեության համար, հակառակ պարագայում վարչապետի պաշտոնը մեզանում դառնում է քավության նոխազի պաշտոն և նրա հաջողությունները բոլորինն են , իսկ անհաջողությունների դեպքում նա կրում է միայնակ պատասխնատավություն:
Ի դեպ փորձել Սամվել Կարապետյանին դարձնել վարչապետ Կարապետյանի քաղաքական հենարանը ևս անհեթեթ է, քանզի Սամվել Կարապետյանը քաղաքական պատասխանատվություն չի կրում վարչապետի գործունեության համար, այլ լինելով հայրենասեր մարդ, իր ուժերն է կենտրոնացրել ինչպես նախկին վարչապետերի ժամանակ, այնպես էլ հիմա՝ աջակցելով Հայաստանի տնտեսության զարգացմանը...
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03