«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ուսանողների հացադուլի դադարեցման և «կլոր սեղանի» շուրջ պայմանավորվածություններն անսպասելի են եղել դասադուլավորներին համակրող ԵՊՀ պրոռեկտորների համար:
Բանն այն է, որ այդ գործընթացները շարունակվելու դեպքում կարող էին դառնալ ոչ մեկի համակրանքը չվայելող Արամ Սիմոնյանի հրաժարականի իրական հիմքը:
Այս օրերին ԵՊՀ 2 պրոռեկտորների մասնակցությամբ ստորագրահավաք են անում ուսանողության ու «ակտիվ» դասախոսների շրջանում, հիմնականում` բնագիտական ֆակուլտետներում` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին դիմելու և նրան հորդորելու, որ չստորագրի ԱԺ-ի կողմից ընդունված «Զինապարտության մասին» օրենքը: Արդեն բավականին ստորագրություններ են հավաքվել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։