Նոյեմբերի 24-ին Հայաստանը պատրաստվում է Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում ստորագրել Գործընկերության և համագործակացության համաձայնագիրը, ինչի վերաբեյալ հակիրճ անդրադարձ է ներկայացրել New Europe կայքը:
Հոդվածագիր Վիոլետա Ռուշևան նկատում է, որ կայանալիք գագաթնաժողովով հետաքրքրվածներին անհանգստացնող հիմնական հարցերից մեկն այն է՝ արդյոք Երևանը կստորագրի՞ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ 2013թ. փաստաթղթի ստորագրումը վերջին պահին ձախողվեց:
«Այնուհանդերձ՝ կասկած չկա, որ Հայաստանը պատրաստակամ է ԵՄ-ի հետ սերտացնել իր քաղաքական ու տնտեսական կապերը»,- գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 24-ին փաստաթղթի նախատեսված ստորագրումը կլինի Հայաստանի՝ ԵՄ-ի հետ ավելի մտերմանալուն ուղղված 2-րդ փորձը:
Ռուշևան հիշեցնում է, որ 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հրաժարվեց համաձայնագրի ստորագրումից՝ փոխարենը հայտարարելով, որ երկիրը պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ):
Նշվում է, որ Երևանի քաղաքական ու տնտեսական նախասիրությունների կտրուկ փոփոխումը սառը ցնցուղի էֆեկտ ունեցավ ԵՄ բյուրոկրատների համար: Այնուհանդերձ, հեղինակը մասամբ արդարացնում է Հայաստանի ընտրությունը՝ մատնանշելով երկրի սահմանափակ պաշարները, Թուրքիայի հետ փակ սահմանը, Ադրբեջանի հետ խիստ լարված հարաբերությունները, տնտեսական բարդ վիճակը:
«Այս հանգամանքները վկայում են, որ Հայաստանը Ռուսաստանի աջակցությունից զատ այլընտրանք չուներ»,-շարունակում է հեղինակը:
Ռուշևան որպես վերջաբան գրում է, որ եթե Հայաստանը հաջորդ շաբաթ ստորագրի համաձայնագիրը, ապա կդառնա Ռուսաստանի առաջնորդած ԵԱՏՄ-ին ու Մաքսային միությանն անդամակցող առաջին պետությունը, որը ստորագրել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03