Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կարևորագույն իրադարձություններից մեկն ակնկալվում է, որ կլինի ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Այս թեմային իր հոդվածում անդրադառնում է New Europe կայքի հոդվածագիր Վիոլետա Ռուշևան: Նա նշում է, որ չկա կասկած, որ հայկական կողմը ցանկանում է ակտիվացնել քաղաքական ու տնտեսական կապերը Եվրամիության հետ:
«Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին Հայաստանը երկրորդ անգամ կփորձի ավելի մոտենալ Եվրամիությանը»,- գրում է հեղինակը` հիշեցնելով, որ 2013 թվականին Հայաստանը չստորագրեց ԵՄ հետ փաստաթուղթը, փոխարենը հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման մասին: Ռուշևան նկատում է, որ Երևանի տնտեսական ու քաղաքական նախապատվությունների կտրուկ փոփոխությունը սառը ցնցուղ դարձավ ԵՄ բյուրոկրատների համար:
Հեղինակի կարծիքով, սակայն, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անսպասելի որոշումը չզարմացրեց նրանց, ովքեր տեղյակ են հարավկովկասյան փոքր հանրապետության՝ Հայաստանի տնտեսական վիճակից: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը ունի սահմանափակ պաշարներ, փակ սահման Թուրքիայի հետ, բարդ հարաբերություններ Ադրբեջանի հետ: «Հաշվի առնելով այդ պայմանները՝ փոքր քրիստոնյա երկիրն այլ տարբերակ չուներ, քան դիմելու Ռուսաստանի աջակցությանը»,- նշում է նա: Ռուշևան հիշեցնում է, որ ՌԴ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է:
«Եթե հաջորդ շաբաթ Հայաստանը Բրյուսելում ստորագրի համաձայնագիրը, այն կլինի ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ առաջին երկիրը, որը շրջանակային համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ: Թվում է, թե Հայաստանը, որը գտնվում է Արևելքի հետ ավանդական կապերի ու Արևմուտքին ինտեգրվելու ցանկության միջև, ընտրել է երկրորդ տարբերակը»,- եզրափակել է հեղինակը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01