Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացման շրջանակում թվով 13 դպրոց վերակազմակերպվել է. Tert.am-ի հարցմանը ի պատասխան, թե քանի քաղաքային և մարզային հանրակրթական դպրոց է օպտիմալացվել, նշել են Կրթության և Գիտության նախարարությունից՝ թվարկելով վերակազմավորած դպրոցների ցանկը:
«Երևանի Վ.Դավթյանի անվան N 149 ավագ դպրոցը միացվել է Երևանի Մ. Բաջունու անվան N 54 ավագ դպրոցին, Երևանի Գր. Զոհրապի անվան N 43 ավագ դպրոցը միացվել է Ավ. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոցին, Երևանի կույրերի երեկոյան դպրոցը միացվել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոցին, Երևան քաղաքի N 23 հիմնական դպրոցը միացվել է N 5 հիմնական դպրոցին, N 81 դպրոցը` N 80 հիմնական դպրոցին, N 41 դպրոցը` N 10 դպրոցին: ՀՀ մարզերում վերակազմակերպվել են Բերդի, Վայքի և Եղեգնաձորի վարժարանները` միանալով տեղերի ավագ դպրոցներին: Գյումրիում N 42 ավագ և N 23 հիմնական դպրոցները միաձուլվել են` դառնալով N 23 միջնակարգ դպրոց, Գյումրու «Բալատոն» ավագ դպրոցը միացել է Գյումրու Վ. Թեքեյանի անվան N 2 ավագ դպրոցին, Արթիկի N 7 ավագ դպրոցը` Արթիկի N 3 ավագ դպրոցին, լուծարվել է Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցը»:
Թե վերամիավորման արդյունքում քանի հաստիք է կրճատվել և կրճատվելու, նախարարությունից պատասխանում են, որ վերոնշյալ դպրոցների վերակազմակերպման գործընթացը շարունակվում է, և կրճատվող հաստիքների թվի վերաբերյալ ներկայումս տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ :
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը նշում է նաև, որ ՀՀ 2018 թ-ի բյուջետային հայտերի նախագիծը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների նվազեցմամբ:
«Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ` 1.5 հաստիք, 101-300 աշակերտ ունեցող դպրոցներ` 2.5 հաստիք, այդ թվում` 0.5 հաշվապահի, 101-300 աշակերտ ունեցող դպրոցներ` 2.5 հաստիք, այդ թվում` 0.5 հաշվապահի»,-նշվում է պատասխանի մեջ՝ շեշտելով, որ հանրակրթական դպրոցի տնօրենը կազմում է հաստատության ամենամյա հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը, հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում է պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը, նշանակում է իր տեղակալներին, մեթոդական միավորումների ղեկավարներին, կատարում է աշխատանքի բաշխում նրանց միջև` համաձայն հաստատության կանոնադրության և ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոնների անձնագրերի:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01