Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը նոյեմբերի 16-ին այցելել է Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաք, որտեղ հանդիպել է քաղաքապետ Ալլա Գինակի հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ընդունելության համար՝ նշեց տեղական մակարդակով ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման կարևորությունը, ինչպես մշակույթի, այնպես էլ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:
Ալլա Գինակն իր հերթին պատրաստակամություն հայտնեց վերոնշյալ ոլորտներում համագործակցության կապակցությամբ՝ հատուկ ընդգծելով իր ջերմ բարեկամական հարաբերությունները հայերի հետ:
Հանդիպման ընթացքում խոսվեց քաղաքի պատմամշակութային հուշակոթողների, հատկապես՝ ռեստավրացիայի փուլում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու մասին (14-15 դդ.), որի վերաբացումը նախատեսվում է 2018 թ.: Քննարկվեց նաև քաղաքի պուրակներից մեկը «Հայկական զբոսայգի» անվանակոչելու հնարավորությունը:
Զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման շրջանակներում քաղաքապետի կողմից առաջարկություն եղավ Հայաստանից և Ուկրաինայից տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների փոխադարձ այցեր կազմակերպել։
Ապակենտրոնացված համագործակցության համատեքստում Բելգորոդ-Դնեստրովսկիի քաղաքապետը առաջարկեց բարեկամության և համագործակցության մասին հուշագիր կնքել Հայաստանի որևէ քաղաքի հետ և նաև ցանկություն հայտնեց մոտ ժամանակներս այցելել Հայաստան:
Այնուհետև, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը այցելեց Բելգորոդ-Դնեստրովսկիի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի և ծանոթացավ վերանորոգման աշխատանքներին:
Տեղեկանք․ Հայ Առաքելական եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ուկրաինայի Հայերի Միության փոխնախագահ Լևոն Գուլյանի նախաձեռնությամբ և օդեսաբնակ բարերար Ֆելիքս Պետրոսյանի հովանավորությամբ»:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01