ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և դերակատարումը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀԱՊԿ ԽՎ-ում և ԱՊՀ ՄԽՎ-ում երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցության կարևորությանը: Նրա գնահատմամբ՝ միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է առավել ակտիվ ու հետևողական լինի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը միջազգային հարթակներում համակարգելու հարցում: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը և այդ առնչությամբ կներկայացվեն ցեղասպանություն երևույթը դատապարտող մի շարք նախաձեռնություններ:
«Առանց անցյալի ճանաչման և Հայոց ցեղասպանության դատապարտման հնարավոր չէ կանխարգելել նոր ցեղասպանությունները: Մենք պետք է դատապարտենք ցեղասպանական քաղաքականության, ֆաշիզմի ու նացիզմի ցանկացած դրսևորում: Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը» -ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Քննարկվել են նաև միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր:
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03