ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ կառավարությանը դիմելու որոշմանը, մասնավորապես, լուծարել Վանաձորի ավագանին, նշեց, որ, բնականաբար, դա իրենց իրավունքն է, կարող են դիմել, բայց, իր կարծիքով, առայժմ դրա անհրաժեշտությունը չկա:
«Եթե քվորում լինի և նիստը կայանա, ապա ամեն ինչ բնականոն հունով կգնա առաջ: Վանաձորի ավագանու նիստերը տեղի են ունեցել ՏԻՄ օրենքին համապատասխան, այստեղ հակասություններ կան ՏԻՄ օրենքի և Սահմանադրության հետ: Հիմա բնականոն ընթացքով զարգացումներ են տեղի ունենում, և դեպքերից առաջ պետք չէ ընկել, եզրակացություններ անելու համար վաղ է, ուստի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմք չեմ տեսնում»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե շաբաթ օրը հուշագրի ստորագրումով Վանաձորի փոխքաղաքապետ է նշանակվելու ՀՎԿ անդամ Արկադի Փելեշյանը, որը կրիմինալ պատմություններով է հայտնի, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե քաղաքական հուշագիր է ստորագրվել երկու քաղաքական ուժերի միջև և ՀՎԿ-ն պետք է որոշի, թե ում են նշանակում, և իրենք չեն խառնվում նրանց ներքին հարցերին:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, թե Վանաձորի ավագանիում ՀՀԿ-ն քնած դշխուհի է, իսկ ՀՎԿ-ն փորձում է իր համբույրներով վերակենդանացնել նրան, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե ինքն այդ գնահատականների հետ համաձայն չէ:
«Նոր քաղաքական զարգացումներ են, քաղաքական ուժերը եկել են համաձայնության, որ պետք է համագործակցեն, իսկ մնացածը ցույց կտա ապագան: Բոյկոտները երբեք հավերժական չեն, սպասենք իրադարձությունների զարգացմանը: Վանաձորն այն քաղաքը չէ, որ անտարբերության մատնվի, ընտրությունները կայացել են, քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումը հայտնել են: Այսօր կա հուշագիր, երկու քաղաքական ուժերը ևս պետք է գան մասնակցեն նիստերին որպես ընդդիմադիր և պահանջեն, որպեսզի հաշվի նստեն իրենց առաջարկությունների հետ»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ եթե ընդդիմադիրների նպատակն է պարալիզացնել ավագանու աշխատանքները, ապա դրանից Վանաձորն ու վանաձորցիները չեն շահի:
Անդրադառնալով Հեղինե Բիշարյանի ՏԻՄ ընտրություններից հետո արված հայտարարությանը, թե ստորագրված հուշագրից շեղվածներն անբարոյականներ են, հիմա փաստորեն ՀՀԿ-ն համագործակցում է անբարոյականների հետ, Վ. Բաղդասարյանը նշեց, որ համակարծիք չէ այդ ձևակերպումների հետ:
Հարցին, թե ի՞նչ է խոստացել ՀՀԿ-ն ՀՎԿ-ին հուշագիր ստորագրելու դիմաց, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք որևէ մեկին ծառայության մատուցելու կարիք չունեն. «Այն, ինչ կա, ամրագրված է հուշագրում: Որևէ մեկի ճակատին գրված չէ, որ պետք է լինի հավերժ ընդդիմություն կամ իշխանություն»։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02